Լրահոս
Օրվա լրահոսը

Ադիբեկյան. «Եթե Մարգարյանը «չգրգռի» ընտրողներին, կհաղթի»

Ապրիլ 27,2013 14:19

Այսօր ՍԻՄ «Ազդակ» ակումբում  «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի նախագահ, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, ներկայացնելով վերջին ուսումնասիրության տվյալները, նշեց, որ Երևանի ավագանու ընտրություններում միանշանակ կանցնեն ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն, իսկ անցնելու շեմին են «Բարեւ Երևանը» եւ ՕԵԿ-ը:

Ադիբեկյանի խոսքով. «Եթե Տարոն Մարգարյանը «չգրգռի» ընտրողներին եւ հանգիստ շարունակի քարոզարշավը, կհաղթի: Իսկ Օսկանյանը Տարոն Մարգարյանից կրկնակի ետ է մնում: Մարգարյանի քարոզարշավը հաջող է համարում ընտրողների 44 տոկոսը: Բարեհաջող քարոզարշավ է տանում նաեւ «Բարեւ Երևանը», Արմեն Երիցյանը, իսկ անհաջող` ՀԱԿ-ը եւ  ԲՀԿ-ն»:

Բանախոսն ասաց, որ կանխատեսվում է ընտրություններին 59 տոկոս մասնակցություն. «Ընտրողների 44 տոկոսը ձեւավորված կարծիք ունի, իսկ 15 տոկոսը` ոչ: Կարծիք ունեցողների  վրա քարոզարշավը չի ազդում, իսկ տատանվում է ընտրողների 23 տոկոսը: Համոզիչ քարոզարշավն ազդում է 2,7 տոկոսի վրա»:

Ադիբեկյանը նշեց, որ ընտրողների միայն կեսն է հետամուտ լրատվությանը, տեսահոլովակներն էլ տեսնում է ակտիվ ընտրողների մի մասը միայն. «Իսկ կուսակցական ծրագրերի մասին տվյալ կուսակցությունից յուրաքանչյուր 10-րդը  կարող է ասել: Մնացածը հիմնականում նայում են իրար դեմքներին եւ վատ աշխատող հեռախոսի պես իրար տեղեկություններ փոխանցում, ինչը վերահսկողությունից դուրս է»

Սոցիոլոգի դիտարկմամբ` «Քաղաքական գործընթացի մասնակից ուժերը մտածում են,  ընտրողները դատարկագլուխ արարածներ են, որոնց գլուխները  կարելի  լցնել: Իրականում այդպես չէ»:

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930