Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքում ոչխարաբուծությամբ զբաղվելը հղի է վտանգներով

Ապրիլ 27,2013 13:44

ԵՊՀ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Վահրամ Միրաքյանը և գրող հրապարակախոս  Արամ Հովհաննիսյանը այսօր «Արմատ» ակումբում խոսեցին մայիսի վերջերին Իրանից Սյունիք 10,000 գլուխ ոչխարի տեղափոխման հետևանքով ազգային անվտանգությանը սպառնացող ռազմական եւ բնապահպանական վտանգների մասին: Ինչպես հայտնի է, Սյունիքի մարզպետը ժխտել էր տեղեկատվությունը, որ վերոհիշյալ հարցով ՀՀ-ի եւ Իրանի միջեւ արդեն իսկ կա համաձայնագիր:

Վահրամ Միրաքյանը նշեց, որ խնրդրով անհանգիստ կողմերը հակված չեն հավատալու մարզպետի հայտարարությանը. «Եղել են դեպքեր,  երբ նա հստակ նշել է, որ նմանատիպ գործարք չի պատրաստվում կնքվել, բայց որոշ ժամանակ հետո հայտարարել է,  որ դա ձեռնտու է տնտեսությանը»:

Միրաքյանը հավելեց, որ կառավարությունից Իրանի հետ պայմանավորվածության շուրջ հստակ պատասխան դեռեւս չկա, սակայն Միրաքյանի խոսքով` քսան օր  հետո կարող են ասել, որ կա. «Իրանական կողմն էլ ժամանակ առ ժամանակ հայտարարություններ է տարածում համաձայնագրի մասին: Խնդրով անհանգիստ մարդկանց պահանջն է` ՀՀ կառավարությունից հստակ պատասխան ստանալ` առանց երկիմաստությունների»:

Վահրամ Միրաքյանի համոզմամբ` Իրանի հետ նման համաձայնագիր կնքելը հղի է մեծ վտանգներով: Միրաքյանը մասնավորեցրեց, որ Իրանից ոչխարաբուծությամբ զբաղվելու նպատակով Սյունիք կտեղափոխվեն եւ կհաստատվեն Արեւելյան Ադրբեջանում բնակվող ցեղերը, որոնք հետագայում գուցե անվտանգության առումով խնդիրներ առաջացնեն: Միրաքյանը  տեղեկացրեց, որ գայլերի առկայությամբ պատճառաբանված զենք կրելու հանգամանքն արդեն իսկ վտանգ  է ներկայացնում, եւ եթե Արցախում պատերազմ լինի, ադրբեջանցիները կհարվածեն թիկունքից:

Արամ Հովհաննիսյանը հայտնեց, որ ՀՀ-ում կա 52.000 խոշոր եղջերավոր,  68.000 մանր եղջերավոր անասուն եւ 100.000 հա արոտավայր, մինչդեռ մեկ խոշոր եղջերավոր անասունին  2 հեկտար տարածք է հասնում. «Դա նշանակում  է, որ հողատարածքների կեսը, որը գյուղացիների ապրուստն է ապահովում,  պետք է խոշոր եղջերավորներին տրամադրվի: Առհասարակ, արդյունավետության առումով մեկ կովը գերադասելի է տասը ոչխարից: Ոչխարաբուծությունը խոչընդոտում է տավարաբուծության զարգացմանը: Բացի այդ, ոչխարների ստվար հոտերը արագորեն «կմաքրեն» հողաշերտը»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սուրեն says:

    Մի՞թե այս էլէմէնտար աքսիոմը իշխանությունները չեն հասկանում:
    Սա առնվազն՝ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԱԶԳԻ նկատմամբ: ԱՄՈԹ…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930