Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցվածների 57 տոկոսը որպես քաղաքապետ տեսնում է Տարոն Մարգարյանին. GALLUP

Ապրիլ 27,2013 11:39

Մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների, քարոզարշավի հետազոտությունների և ընտրողների նախընտրական տրամադրվածությունների մասին հարցման արդյունքներն այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում ներկայացրեց GALLUP International association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:

Նրա փոխանցմամբ` «Ըստ ձեզ, ո՞ր քաղաքական կուսակցությունները եւ դաշինքներն են իրական ընդդիմություն» հարցին 32 տոկոսը պատասխանել է` «Բարեւ Երևանը». «ՀԱԿ-ը ստացել է 16,8, ԲՀԿ-ն` 14,2, ՕԵԿ-ը` 6,6, «Առաքելություն» կուսակցությունը` 3,6 տոկոս: Իսկ ըստ 25 տոկոսի` ընդդիմություն չկա, 35 տոկոսն էլ դժվարացել է հարցին պատասխանել»:

Ավագանու ընտրություններին մասնակից կուսակցությունների քարոզարշավի գնահատման առումով (5 բալանոց համակարգով) առաջատար է ՀՀԿ-ն` 3,9, դրան հաջորդում է ԲՀԿ-ն` 3,7, եւ «Բարեւ Երևանը»` 3,2: «Եղել են դեպքեր, երբ ասել են, որ տեղյակ չեն քարոզարշավից: Օրինակ, «Առաքելություն» կուսակցության քարոզարշավից 60 տոկոսը տեղյակ չէ, առավել շատ տեղյակ են ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի քարոզարշավից: Իսկ քարոզարշավի վերաբերյալ ինֆորմացիայի աղբյուրներն են հեռուստատեսությունը` 79 տոկոս, ինտերներտը` 15 տոկոս, մամուլը` 14,7 տոկոս, եւ ակցիաներ-միջոցառումները` 4,9 տոկոս»,-հայտնեց Արամ Նավասարդյանը:

Նա նշեց, որ կուսակցությունների կարգախոսների համապատասխանության մասին հարցին  հարցվածների 47 տոկոսն ասել է, թե դժվարանում է պատասխանել. «26 տոկոսը կարծում է, որ ՀՀԿ-ի կարգախոսը համապատասխանում է կուսակցությանը, իսկ 63 տոկոսի խոսքով` ՀԱԿ-ի կարգախոսը չի հապատասխանում: 46 տոկոսի կարծիքով` համապատասխանում է նաեւ ԲՀԿ-ի կարգախոսը, եւ 21 տոկոսի կարծիքով` «Բարեւ Երևանի» կարգախոսը»:

«Ո՞ւմ եք տեսնում որպես քաղաքապետ» հարցին 57 տոկոսը պատասխանել է ` Տարոն Մարգարյանին, 5,9 տոկոսը` Վարդան Oսկանյանին, 3,8 տոկոսը` Արմեն Երիցյանին, 3,7 տոկոսը` Արմեն Մարտիրոսյանին:

«Իսկ թե ինչո՞ւ Տարոն Մարգարյանին, հարցվածները նշել են, որ ծանոթ են նրա աշխատանքին, նա վստահելի, խելացի մարդ է եւ աշխատում է ժողովրդի համար»,-ասաց Արամ Նավասարդյանը:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. NORO says:

    GALLUP-ը կեղծիքի նոր չափանիշ է սահմաել՝ 57%, որպեսզի կասկած չհարուցի:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930