Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խանջյան փողոցի JOSE ռեստորանային համալիրի մոտ մահվան ելքով վրաերթ կատարած ու փախուստի դիմած վարորդը հայտնաբերվեց

Ապրիլ 27,2013 11:30

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արտաշես Վանյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244 հոդվածի (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ում, նշված քրեական գործը հարուցվել է այսօր՝ ապրիլի 27-ին, ժամը 01։00-ի սահմաններում Խանջյան փողոցի թիվ 19 հասցեի դիմաց՝ JOSE ռեստորանային համալիրի մոտ, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից հետիոտն, Նորք Մարաշ 11 փողոցի բնակիչ, 60-ամյա Հարություն Փչախչյանին վրաերթի ենթարկելու փաստով։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը հետիոտնին, ով փողոցն անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով, վրաերթի ենթարկելուց հետո թողնելով անօգնական՝ դիմել էր փախուստի, իսկ վրաերթի ենթարկված Հ. Փչախչյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ էլ մահացել է։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ոստիկանության կենտրոնական բաժնի, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության 1-ին գումարտակի և համայնքային ոստիկանության, ինչպես նաև Երևան քաղաքի վարչության ու կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքների աշխատակիցները ձեռնարկած օպերատիվ գործողությունների ու բացատրական աշխատանքների արդյունքում արդեն լուսաբացին կենտրոնական ոստիկանություն է մեղայականով ներկայացել Կոտայքի մարզի Քաղսի գյուղի բնակիչ, սակայն Երևանում վարձակալական հիմունքներով բնակվող, 30-ամյա Հովհաննես Միսակյանը և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը՝ իր կողմից վարած BMW մակնիշի 85 AT 085 համարանիշի ավտոմեքենայով։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930