Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցվածների 13 տոկոսը Երևանի փոփոխությունները գնահատում է լիովին դրական. GALLUP

Ապրիլ 27,2013 11:14

«Զարկերակ՚ մամուլի ակումբում այսօր GALLUP International association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց GALLUP International association-ի հետազոտությունների արդյունքները, որոնք վերաբերում են Երևան քաղաքի հիմնախնդիրներին:

Ապրիլի 18-21-ը կատարված հետազոտությունն արդեն երրորդն է: «Երևան քաղաքի վերջին 1,5 տարվա փոփոխությունները հարցվածների 13 տոկոսը գնահատում է լիովին դրական, նախկին 7 տոկոսի փոխարեն: «Ավելի շուտ դրական» պատասխանը տվել է քաղաքացիների 6.3 տոկոսը: Ընդհանուր առմամբ` քաղաքացիները դրական են գնահատել փոփոխութունները, իսկ 16 տոկոսը դժգոհ  են փոփոխություններից, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնեն իշխանությունները: Քաղաքացիների կողմից որպես դրական փոփոխություններ են ներկայացվել կանաչապատումը (47 տոկոս),   նստարանների տեղադրումը, քաղաքի արտաքին տեսքի բարելավումը, բակերի բարեկարգումը, լուսավորությունը: Այսինքն,  այն փոփոխությունները,  որոնք իրականացվել են նախընտրական փուլում, շեշտադրվել են թիմերի կողմից, եւ մարդկանց հետաքրքրությունը քաղաքային իշխանությունների հանդեպ բարձրացել է»,-հայտնեց Արամ Նավասարդյանը:

Նրա փոխանցմամբ` որպես ընդհանուր կարգի խնդիրներ հարցվողներն առանձնացրել են գործազրկությունը, արտագաղթը, կրթական եւ բուժհաստատությունների վատ վիճակը, իսկ Երևանի վերաբերյալ` հասարակական տրանսպորտի,  աղբահանության եւ բնապահպանական խնդիրները:

Ըստ հարցման արդյունքների` քաղաքացիներն առավել շատ ցանկանում են տեսնել սպորտային եւ մշակութային ծրագրերի իրականացում:

«Ըստ հարցվածների` պետք է զարգացնել կրթական ոլորտը, զբաղվածությունը, սոցիալական եւ տնտեսական ոլորտը: Իսկ ըստ հիմնական չափանիշների առավել բարձր են գնահատվել Կենտրոնը եւ Ավանը, իսկ ցածր` Էրեբունին, Շենգավիթը, Նուբարաշենը: Համայնքների ճարտարապետական տեսքի գնահատման առումով  դրական ցուցանիշ ունի Ավանը, Դավիթաշենը, Կենտրոնը, մինչդեռ խնդրահարույց  են Երեբունին, Շենգավիթը եւ Նուբարաշենը»,-տեղեկացրեց Արամ Նավասարդյանը:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930