Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անպատժելիությունից են ծնվում բոլոր հանցագործությունները

Ապրիլ 27,2013 10:51

Հարգելի հայրենակիցներ մեր իշխանությունները պատրաստվում են նոր ապազգային քայլի. Սյունիքի արոտավայրերը վարձակալությամբ տալու լուրը երկար ժամանակ շրջանառվում էր ԶԼՄ ներում, սոցցանցերում. ինձ թվում էր անլուրջ խոսակցություն է , բայց բանից պարզվում է, որ անհիմն չէ, ու շատ էլ լուրջ է: ինչու՞ են վարձակալությամբ տալիս, որովհետև մինչև իրենց ժամկետի ավարտն իրենց առաջ խնդիր են դրել վաճառքի հանել Հայաստանում ամեն բան’ օդանավակայան, հանքեր, արոտավայրեր… ինչից հնարավոր է փող կորզել: Սրանք Սրբություն, ՀԱՅՐԵՆԻՔ ասած բառը չունեն իրենց հասկացողության մեջ… Սրանց հայրենիքն ու հայրենասիրությունը միայն ճառերում է, լեզվի վրա, սրտներում’ միայն աթոռ ու փող:

Գիտեք այդքան որ պայքարում են, լեզու են թափում, շողոքորթում, կեղծիքներով աթոռը բռնում բաց չեն թողնում, հայրենիքի, ժողովրդի սիրու՞ն է. քավ լիցի : «Ապահով Հայաստան» են խոստանում, բայց տանում են դժոխային Հայաստան…

Այս իշխանությունների ձեռքից միայն թալան է գալիս, եթե խելքը գլխին նախագահ ու վարչապետ ունենայինք, այդ արոտավայրերը ոչ թե վարձակալությամբ կտային, որ իրանցիների տավարն ու ոչխարը արածեին, այլ այդ արոտավայրերում գոմեր կկառուցեին, անասնապահությունը, խոզաբուծությունը, թռչնաբուծությունը, մեղվաբուծությունը կզարգացնեին, աշխատատեղեր կստեղծեին , էժան մսամթերք ու մեղր, հավկիթ կարտադրվեր, անգամ կարտահանվեր: 5 տարի մատը մատին չտված Նախագահն ու վարչապետը նորից 5 տարի պաշտոնավարելու դեպքում Հայաստանի միսը կուտեն’ ոսկորը կթողնեն:
Մի բան ինձ հանելուկ է մնում. այսքան վարկերն ինչի՞ վրա են ծախսվում, ու՞մ գրպաններն են գնում, երբ գնալով կյանքը վատանում է. ուղղակի անտանելի է դառնում, որ մադրիկ ստիպված են լքում երկիրը:
Մեր երկիրը օրհասական վիճակի մեջ է. ուղղակի անզգա մարդը չի կարող
վիճակը ճիշտ գնահատել: Մեր երկրին օդ ու ջրի նման անհրաժեշտ է իշխանափոխություն, այն էլ շատ արագ:
Ոչ մի բան չփոխվեց նախագահի վերընտրվելուց այս կողմ. մի քանի կոսմետիկ փոփոխություններ և ուրիշ ոչինչ: Նույն վարչապետն է, նույն նախարարները, նույն իրավական համակարգը… ամեն ինչ նույնն է, միայն ժողովրդի վիճակն է ավելի անելանելի դառնում, որի արդյունքը դատարկվող Հայաստանն է:

Մեր ազգակործանիչ նախագահը այսօր Սյունիքի արոտավայրերն է վարձակալության տալիս, վաղը’ Հայաստանի դատարկվելուց հետո Թուրքիային, կամ որևէ պետության վարձակալության կտա ամբողջ Հայաստանը:

Երկրորդ նախագահը 100 միլ. պարտքի դիմաց Ռուսաստանին տվեց մեր կարևոր նշանակության 5 ձեռնարկությունները, հիմա էլ հերթը Սերժ Սարգսյանինն է… Մեկ է, որ ոչ դատ կա, ոչ էլ դատաստան. առաջին նախագահից բռնած թալանեցին երկիրը ու այսպես շարունակվում է մինչև վերջ, մինչև Հայաստանի կործանումը:
Անպատժելիությունից են ծնվում բոլոր հանցագործությունները…
Այսօր մեր երկիրը խորը հոգևվարքի մեջ է. ժողովուրդը դարձել է անտարբեր, պայքարում է, բայց պայքարը չունի այն առաջնորդը, որն իսկական նվիրյալ է. կամք ունենա, որ պայքարը կես ճանապարհին չվիժեցնի: Հերթական հուսահատությունը ապրեց ժողովուրդս. դարձյալ ճարահատյալ հարմարվողականություն, որը տանում է դեպ կործանում:
Ահազանգ եմ հնչեցնում. իմ ժողովուրդ մի’ հանձնվիր, քո միջից ծնիր քո առաջնորդին ու պայքարիր ոչ թե քո մի փոր հացի համար, այլ երկրը փրկելու:
Ապազգային իշխանությունների հակահայ քայլերը մեր երկիրը կանգնեցրել են անդունդի եզրին, դարերով երազած մեր անկախ Հայաստանը աշխարհասփյուռ իր զավակների օգնության կարիքն ունի. այսօրվա լռությությամբ մենք համաձայնում ենք,
որ իշխանությունները կամայականորեն իրենց սև գործն ավարտին հասցնեն:
Բոլոր նրանց ում համար թանկ է մեր հայրենիքը
Անհնազանդության կոչ եմ անում. հանուն հայրենիքի փրկության…
Սոնա ԱՐՇՈՒՆԵՑԻԲՐՅՈՒՍԵԼ
(
Գրող հրապարակախոս)

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930