«Եթե երկու տղամարդու լուսանկարը նրան այդպիսի մտքեր է հուշում, դա արդեն խոսում է նրա պատկերացումների եւ իղձերի մասին: Գեներեալին չի սազում գռեհկաբանությանն անցնելը»,- Aravot.am-ին ասաց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով իրենց քարոզչական պաստառի վերաբերյալ երեկ ՕԵԿ քաղաքապետ Արմեն Երիցյանի ակնարկներին:
Հիշեցնենք, պարոն Երիցյանը երեկ Նոր Արեշի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել էր. «Արդեն հասել ենք նրան, որ մի լավ խոսք կա, ասում են՝ տեղ հասանք: Անահիտ Բախշյանը ասուլիսներից մեկում Երիցյան Արմենի թեզերն է օգտագործում, որ ասուլիսը մի քիչ որակ ստանա: Անպայման Երիցյան Արմենն էլ մի տղամարդու ձեռք բռնած պետք է նկարվի՞, որ ասեն սիրում ենք նրան: Մենք սիրում ենք մեր կանանց եւ բալիկների ձեռքը բռնենք, նկարվենք, այլ ոչ թե երկու տղամարդ ձեռք ձեռքի բռնած նկարվում են, ինձ էլ անուն են դնում: Աստված տա այն չլինի, թե ինչ-որ մենք ենք երեւանցիներով մտածում՝ ինչի համար են ձեռք ձեռքի բռնում»:
«Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանն էլ պարոն Երիցյանի «թեզերը» վերցնելու վերաբերյալ իրեն ուղղված մեղադրանքներին մեզ հետ զրույցում այսպես արձագանքեց. «Ամոթ է, ի՞նչ կապ ունեին իմ ասածները իր որակումների հետ: Նախ ինչ վերաբերում է Րաֆֆիի ու Արմենի ձեռք ձեռքի տված նկարին, նրանք իրար ուժ են տալիս, այդ է խորհուրդը: Իսկ ես Երիցյան Արմենի ոչ թե թեզերն եմ օգտագործում, այլ նրա ընդդիմադիր խաղերն եմ ջրի երես հանում: Ես ասուլիսի ժամանակ էլ ընդամենն ասել եմ, որ ՕԵԿ-ը կրկին ընդդիմադիր դիրքերից է հանդես գալիս, այս անգամ ի դեմս Արմեն Երիցյանի: Հանրությանը հիշեցնե՞մ ՕԵԿ-ի ընդդիմադիր ելույթները 2008-ին ու այն հիասթափությունը, որ ապրեցին իրեն ձայն տված ընտրողները»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Պարոն Երիցյան, իհարկե դուք ուրիշ տղամարդու ձեռք բացահայտ չեք բռնում, դուք միանգամից իշխանավորների “տակն եք պառկում”, կուշտ փորով հաց ուտելու համար: Ժառանգության ջատագովներից չեմ, բայց դուք ու ձեր խայտառակ խմբավորումը, որին չգիտես ինչու կուսակցություն եք կոչել, Րաֆֆիի ու նրա ղեկավարած կուսակցության հետ ոտք մեկնել չեք կարող: Լռեք ավելի լավ է, ձեր ցածր մշակույթն ու վուլգարությունը այդքան չի երևա
Բայց,ինչպես ասում են՝ ,,ամեն ինչ մի կողմ դրած,,՝ նշված քարոզչական պաստառը հայկական իրականության մեջ նման ասոցիացիաներ է առաջաացնում…Իրոք որ՝ անհաջող ու անհարմար բան է ստացվել…
Այստեղ նորմալ տղամարդավարի ձեռքսեմում է, իսկ եթե կա մեկը, որ սրա տակ ուրիշ բան է տեսնում, ուրեմն մեղմ ասած անառողջ երևակայություն ունի և թող դիմի բժշկի:Իսկ հայկական իրականության մեջ վաղուց բարևելիս համբուրվող տղաներն են: