Գեղարվեստական մարմնամարզության Ռուսաստանի վաստակավոր մարզիչ Ալեքսանդր Լավրովը, որի սաներից է մարզաձեւի նոր պրիմա Մարգարիտա Մամունը, մեղադրվում է մանկապղծության մեջ:
Ցնցող փոստերի մասին հայտնի է դարձել, երբ մարզուհիներից մեկի ծնողները դիմել են ոստիկանություն: Աղջնակի խոսքերով, Լավրովն իրեն նվերներ է տվել: Բայց ոչ որպես մարզիչ, այլ որպես տղամարդ, սիրո խոստովանություն արել՝ ներշնչելով, որ իրենց մեջ կարող են լինել նաեւ այլ բնույթի հարաբերություններ: Հունվարի կեսերին 63-ամյա Լավրովին, որը Ռուսաստանում գեղարվեստական մարմնամարզության միակ տղամարդ մարզիչն է, մեղադրանք է ներկայացվել եւ որպես խափանման միջոց ընտրվել տնային կալանքը: Սակայն նա, չսպասելով նախաքննության ավարտին, լքել է երկիրը: Մեկ շաբաթ առաջ Լավրովին Թուրքիա անցնելու փորձի ժամանակ ձերբակալել են Վրաստանում: Հիմա նա առայժմ Բաթումի մեկուսարանում է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ