Լրահոս
Օրվա լրահոսը

Գազ սպառում են բոլորը` բացի բնակչությունից

Ապրիլ 27,2013 10:09

Այս տարվա առաջին եռամսյակում «ՀայՌուսգազարդը» ներկրել է 667,7 մլն խմ բնական գազ, իրացրել՝ 557,7 մլն խմ-ը։ Եթե ներկրման ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 7,8%-ով, ապա իրացումը կրճատվել է 1%-ով։

Իրացման ծավալների վրա բացասաբար է ազդել բնակչության կողմից սպառումը. այն հաշվետու ժամանակահատվածում կրճատվել է 13,6%-ով և կազմել 229,5 մլն խմ։ «Այլ սպառողների» կողմից սպառման ծավալները նվազել են 8,8%-ով՝ մինչև 83 մլն խմ։ Չի բացառվում, որ սպառման ծավալների կրճատումը կարող էր պայմանավորված լինել ձմռան ամիսներին ավելի տաք եղանակային պայմաններով։

Մյուս կողմից՝ միայն անցած տարի «ՀայՌուսգազարդի» բաժանորդների թիվն ավելացել է 12,84 հազ-ով, որի զգալի մասը տնային տնտեսություններն են։ Այս պայմաններում բնակչության կողմից գազի սպառման ծավալների կրճատումը խոսում է այն մասին, որ գազի անգամ ներկայիս գների պայմաններում (Դ132 հազ./1000 խմ) սպառողները դիմում են տնտեսումների, իսկ ջեռուցման սեզոնին երբեմն անցում են կատարում այլընտրանքային վառելիքի։

Վերջին հանգամանքի օգտին է խոսում այն, որ թեև 2011թ. առաջին եռամսյակից ի վեր գազասպառողների թիվն ավելացել է մոտ 20 հազ-ով, այս հունվար-մարտին բնակչության կողմից սպառման ծավալները եղել են նույն մակարդակում, ինչ 2011թ. առաջին երեք ամիսներին։

2013թ. առաջին եռամսյակում, նախորդ տարվա հունվար-մարտի համեմատ, էներգետիկ համակարգում գազի սպառման ծավալներն աճել են 1,3%-ով (մինչև 78,7 մլն խմ), արդյունաբերության ոլորտում՝ 55,9%-ով (69,3 մլն խմ)։ Բենզինի բարձր գները և անցած տարի Հայաստան ներկրված մոտ 35 հազ. ավտոմեքենաները նպաստել են, որ ԱԳԼՃԿ-ների կողմից իրացված գազի ծավալներն ավելանան 15,3%-ով՝ կազմելով 97,2 մլն խմ։

Արմենակ Չատինյան

«Օրակարգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930