Այսօր Նոր Արեշի բնակիչներից մեկը՝ Համլետ Թադեւոսյանը, նախքան ՕԵԿ քաղաքապետի թեկնածուին իրեն հուզող հարցերը ներկայացնելը, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքը գնահատեց: «Բացառվում է՝ որ ասենք, թե չաշխատեց: Ասֆալտապատեց ամբողջ քաղաքը, շատ շնորհակալություն: Բայց լեննականցու ասած, գետինը ներկեց, որակ չկար ասֆալտի մեջ: Ձմեռն անցավ, ասֆալտը պրծավ: Էդ ի՞նչ կենես, գետինը կներկեմ: Գետինը ներկեց ու պրծավ, Էդ եղա՞վ…թող քիչ անի, որակով անի»,- դժգոհեց Հ. Թադեւոսյանը:
Ա. Երիցյանն էլ խոստացավ. «Մենք շատ կանենք, որակով կանենք»:
Բնակիչներից Հարություն Սարգսյանն էլ հարցրեց. «Էս մենք լույս չե՞նք ունենալու փողոցներում, մթով պետք ա ման գա՞նք: Ամենակարեւորը լույս լինի»: Պարոն Երիցյանը կրկին խոստացավ՝ «դա էլ կլինի, մեր ծրագրերում կա»:
Ավելի ուշ բնակիչներից Հ. Թադեւոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ՕԵԿ-ի ծրագրային բոլոր դրույթներին ծանոթ է, ու եթե դրանց հիսուն տոկոսն էլ իրականանա, ինքը շատ գոհ կլինի. «Եթե միայն իրագործվի, մեր ժողովրդին այ սենց կբավարարի»:
Կարդացեք նաև
Հ. Սարգսյանն էլ շարունակեց. «Խոսք են տալիս, բայց չեն կատարում, ժողովրդին խաբում են»: Հ. Թադեւոսյանն էլ չհամաձայնեց, բայց նորից կրկնեց. «Մենք ուզում ենք որակ: Երեւանցու համար ապրել, սնվելն է առաջնահարթ, թոշակ բարձրացնեն, սնունդ ապահովեն, հետո նոր էդ ասֆալտը ու մնացած բաները: Հետո էլ հարցը մենակ խոստանալը չէ, էնքան բան կարելի ա խոստանալ: Երկրի, կուսակցության ղեկավարը պետք է լինի ժողովրդասեր, սիրտը մեծ պետք է լինի: Սիրտ է պետք, ժողովրդին նվիրյալ սիրտ է պետք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ