Լրահոս
Օրվա լրահոսը

Անհայտ կորածի հարազատներին մեղավորության զգացումը խեղդում է

Ապրիլ 27,2013 00:09

«Ե’վ սոցիալական, ե’ւ նյութական հարցերը լուծելի են, բայց մենք եւ մեզ պես շատ մարդիկ, որոնք ընտանիքներում անհայտ կորած հարազատ ունեն, հոգեբանական ծանր վիճակը կհաղթահարեն միայն այն դեպքում, երբ պետությունը գոնե բարոյական աջակցություն ցուցաբերի: Այսօր այդ ընտանիքները չեն ստանում այդ աջակցությունը, այդ պատճառով էլ իրենց մեղավոր են զգում: Բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ մարդկանց մեղքը դրանում չկա, բայց պետությունն էլ միջոցներ չի ձեռնարկում, որ մարդկանց բացատրի, որ այդ ամենը պատերազմի հետեւանքով է եղել: Այդ պատճառով էլ մարդիկ մեղքն իրենց վրա են վերցնում: Մեղավորության զգացումը մարդկանց խեղդում է»,-«Առավոտի» հետ զրույցում ասում է Դավիթը, որը իր մոր՝ տիկին Ռոմելայի եւ ընտանիքի հետ քսան տարուց ավել կիսում է այդ մեղավորության զգացումը: 

«Ես ինձ կյանքում չեմ կարող ներել, պետք է ես գնայի ու հորս համոզեի բերեի»,-առանց աչքերը բարձրացնելու, մեղքի զգացումը հոգում ասում է տիկին Ռոմելան, որի հայրը` Մկրտիչ Այվազյանը, ղարաբաղյան պատերազմի հետեւանքով համարվում է անհայտ կորած: Վերջին անգամ նրան տեսել են Մարտակերտի կաթի գործարանի մոտ. կնոջն ասել է, որ գնում է ոչխարների հետեւից եւ շուտով կգա կհասնի գաղթի ճանապարհը բռնած մյուս համերկրացիներին: Երկու խոշոր` ռուս-ֆինական եւ երկրորդ համաշխարհային պատերազմներով անցած Մկրտիչ Այվազյանը կամ ինչպես նրան հարազատներն են կոչում` Մակիչը, կնոջը՝ Ռոզային, ասել էր, որ այդ ոչխարներով ճանապարհին պիտի կերակրի մարդկանց, որպեսզի սովից ուժասպառ չլինեն:

Այդ օրվանից ի վեր Մակիչից հարազատները ոչ մի լուր չունեն:

Այս մասին առավել մանրամասն կարդացեք տպագիր «Առավոտի» վաղվա համարում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930