Կրասնոյարսկի ոստիկանները ձերբակալել են ծանր հանցագործության մեջ կասկածվող հայ տղամարդու, որը թաքնվում էր Սամարայի գյուղերից մեկում՝ իր հայրենակցի տանը: Հայտնում է «Սամարա սեգոդնյա» լրատվականը:
Նրան ձերբակալել են ապրիլի 25-ի լույս 26-ի գիշերը: Ձերբակալության ժամանակ նա դիմադրություն չի ցուցաբերել:
Կարդացեք նաև
Ապրիլի 24-ին վիճաբանության ժամանակ նա դանակով մարմնական վնասվածքներ էր հասցրել երկու տղամարդու: Նրանցից մեկը մահացել էր, երկրորդին տեղափոխել էին հիվանդանոց:
1984թ. ծնված ՀՀ քաղաքացին թաքնվել էր իր ծանոթի տանը: Ելնելով այն հանգամանքից, որ ձերբակալության ժամանակ նրա մոտ անձը հաստատող փաստաթղթեր չեն եղել՝ այժմ ճշտվում է Ռուսաստանում նրա գտնվելու օրինականությունը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ