«Մեդիալաբի» զրուցակիցն է Կովկասյան ռազմավարական վերլուծությունների կենտրոնի տնօրեն, ազգությամբ թուրք Հասան Օկտայը:
– Դուք 1915-ի իրադարձություններն ինչպե՞ս եք գնահատում, բնութագրում:
– Նախ և առաջ 1915-ը ողբերգություն է: Թուրքերը կորցրել են իրենց կայսրությունը, հայերը` իրենց հայրենիքը: Այս երկու պատմական ժողովուրդները պետք է նստեն ու խոսեն միմյանց հետ: Պետք է վերացնել արգելքները: Բարեկամը ճիշտ, բայց ցավոտ է ասում: Հայերի մասին խոսողները երբեք ձեզ ճիշտը չեն ասել: Հայերին միշտ չարաշահել են, 2015 թվականի մասով մեծ սպասումների մեջ եք հայտնվել: Այն, որ 2015-ին ոչինչ չի լինելու, ընդամենը մեծ հուսախաբություն է տեղի ունենալու, փաստ է: Հարկավոր է նոր ռազմավարություն զարգացնել: Հայերը պետք է իմանան` կայսրություն կորցրած թուրքերից ի՞նչ են պահանջում, և պետք է իմանան, որ այդ կայսրությունը եղել է նաև իրենց կայսրությունը: Թուրքերն էլ պետք է իմանան, որ հայրենազրկված հայերն իրենց մարմնի մի մասն են, որի կորստով իրենք նույնպես մեծ կորուստ են ապրել: Հայերը և թուրքերը պետք է հասկանան, որ իրենք երկու տարբեր կրոնների պատկանելության նույն ազգն են:
Կարդացեք նաև
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ: