Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Բուլղարիայի Շումեն քաղաքի հայ համայնքի ղեկավար Գրիգոր Փանոսյանը, իրենց քաղաքում եւս միջոցառում է կայացել Ցեղասպանության 98-րդ տարելիցի առիթով: Այն լայնորեն լուսաբանվել է տեղական ԶԼՄ-ներում, իսկ «Կանթեղ Արարատյան» բուլղարահայ տեղեկատվական կայքը մասնավորապես գրել է, որ ոգեկոչման արարողությունը բացել է Գրիգոր Փանոսյանը, իսկ բուլղար զինվորական պատմաբան Միշո Յորդանովը հավաքվածներին ներկայացրել է Հայոց ցեղասպանության ժամանակագրությունը: Երթի մասնակիցներն անցել են քաղաքի կենտրոնական փողոցներով ու անցորդներին բաժանել Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի մասին գրքույկներ, որոնք պատրաստվել էին Վառնայում ՀՀ պատվավոր հյուպատոս Սարգիս Սարգիսովի հովանավորությամբ: Ոգեկոչման միջոցառումը, ըստ Փանոսյանի, իր տրամաբանական ավարտին է հասել Շումենի հայկական եկեղեցու բակում, որտեղ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին կանգնեցված Խաչքար կա:
Հիշեցնենք, որ Շումենը փոքրաթիվ, բայց ազդեցիկ հայկական համայնք ունի, ու չնայած թուրքական մեծ համայնքին եւ ուժեղ լոբբիին, քաղաքապետարանի մակարդակով Հայոց ցեղասպանությունն այստեղ ճանաչվել է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև