Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Հովհաննիսյանը տեղեկություն ունի, որ ՀՅԴ համախոհներին սպառնացել են, բայց ապացույց չունի

Ապրիլ 26,2013 23:17

Ըստ նրա, մարդկանց չեն թողել գալ իրենց հետ հանդիպման:

Այսօր ՀՅԴ-ի քարոզարշավային հանդիպումը ոչ թե բակային էր, այլ՝ դահլիճային: Դաշնակցությանը տրամադրել էին Դավիթաշենի թիվ 189 դպրոցը:

Հաշվի առնելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանին նոր Հայաստանի կազմկոմիտեներ ստեղծելու քննարկումների համար մերժում են տարածքներ տրամադրել, Aravot.am-ը ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ Ձեզ հե՞շտ են տրամադրել այս դահլիճը: Նա պատասխանեց. «Չէ: Օրինակ մեծ դժվարությամբ, բայց ավելի լավ է  տեղի մեր ընկերների հետ խոսել: Ես չգիտեմ ոնց է եղել, հարցրեցի ուրիշ՝ ավելի հարմար տեղ չկա՞ր, ասեցին՝ չտվեցին: Հիմա էլի լավ է, մենք դեմ չենք, պրոբլեմ չկա»: Մեր հարցին՝ հիմա էլ ձեզ կարո՞ղ է մեղադրեն կրթական օջախները քարոզարշավին ծառայեցնելու համար, Վահան Հովհաննիսյանը համաձայնեց. «Կմեղադրեն երեւի: Ի՞նչ անեմ»:

Վահան Հովհաննիսյանը նաեւ պատմեց, որ մինչ իրենց հանդիպումը կսկսեր, թաղային ակտիվները շրջել են դպրոցի տարածքով եւ փորձել են ցրել մարդկանց՝ թույլ չտալով հանդիպման գնալ ՀՅԴ-ի հետ: Մենք ճշտեցինք ՝թաղային հեղինակություննե՞ր են եղել, նա պատասխանեց. «Չեմ կարծում, որ հեղինակություններ են, որովհետեւ նույնիսկ սպառնալիքը գնում է, որ աշխատանքից կհեռացնեն, պետական ծառայող ես, ո՞ւր ես գնում սրանց լսես՝ ընդդիմադիրներին: Խոսքը գնում է պետական հիմնարկների մասին: Բայց նման բաները ցավոք սրտի շատ դժվար է ապացուցել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930