Ապրիլի 30-ից մայիսի 5-ը Բելառուսում Հայաստանի մշակույթի օրեր կանցկացվեն: Այդ մասին «Բելտա» լրատվականին հայտնել է Բելառուսի մշակույթի նախարարության մամուլի քարտուղար Յուլիա Վիսկոբը:
Բացումը տեղի կունենա մայիսի 1-ին՝ «Բարեկամություն» Հայաստանի պարարվետսի պետական համույթի ելույթով՝ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի գլխավորությամբ: Տոնական երեկոն կկայանա Բելառուսի պետական ֆիլհարմոնիայի դահլիճում:
Ծրագրի մեջ ներառված է նաև հայկական ֆիլմերի դիտում և նկարչուհի Արևիկ Պետրոսյանի ցուցահանդեսի բացում:
Հայկական պատվիրակությունը կգլխավորի ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ