ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երեկ Գյումրի այցելության ժամանակ ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադարձավ ապրիլի 9-ի դեպքերին, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի և ոստիկանների՝ Բաղրամյան պողոտայում գրանցված միջադեպին և այն խոսակցություններին, որ Ա. Մարտիրոսյանին ջանասիրաբար ծեծող կարմիր բերետավորը, ըստ տեղեկությունների, ցանկություն է ունեցել ակտիվություն դրսևորել այդ օրը, որպեսզի հետագայում ընդգրկվի Սերժ Սարգսյանի թիկնազորում:
Վ. Գասպարյանը սկզբում խոսեց այն մասին, թե ինչու է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ գնացել Ծիծեռնակաբերդ աղոթելու:
«Մենք կանխեցինք տարիներ շարունակ սովորություն դառած երևույթը, որ ամեն ընտրություններից հետո պետք է չսպանել, այլ պահել ու պահպանել: Արյուն թափելը, վայրագությունը վերջացրինք: Պետք է աղոթելուց չամաչել, պետք է չաղոթելուց ամաչել: Հայաստանի պատմության մեջ դուք տեսե՞լ եք այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի 9-ին: Էստեղ ուժն էր աղոթքի և հավատքի, որ չթողեց ժողովուրդը բորբոքվի: Եվ խոնարհությամբ խաղաղացրինք և արյուն չթափեցինք: Մի կայծ էր մնում: Ես հասկանում էի, որ մի թեթև կայծ, և կրակը այլևս հանգցնել չէի կարողանա: Ես ունեի ուղղակի ցուցում, բացի դրանից դա մեր ներքնաշխարհն է՝ չլինի ոչ մի զոհ, ոչ մի արյուն: Ես իմ վրա վերցրի պատասխանատվությունը և մտա կրակը, հետո կրակը վերցրինք ու գնացինք մեր մեռելների մոտ և ողջերով մեր մեռելների ներկայությամբ աղոթեցինք առ Աստված, որ Տերը մեզ իմաստություն տա: Եվ փառք Տիրոջը. իր ներգործությամբ կանխեց վտանգը»:
Մանրամասները՝ այստեղ:
Լուսանկարը՝ «Ֆոտոլուրի»