Հայաստանում ծնված միլիարդատեր Գենադի Տիմչենկոն ուրբաթ օրը հայտնել է, որ պատրաստվում է ածխի կուտակային երկու պահեստներ կառուցել Հեռավոր Արևելքում: Հաղորդում է «Ռիա նովոստի» լրատվականը:
«Ածխի կուտակային պահեստներն այն է, ինչը հենց հիմա անհրաժեշտ է մեզ Հեռավոր Արևելքում», – ասել է Տիմչենկոն «Պրայմ» լրատվական գործակալությանը: Ավելի վաղ նա հայտնել էր, որ պատրաստվում է նման պահեստներ կառուցել Մուրմանսկում, սակայն այդ նախագիծը դեռ չի իրագործվել:
Լենինականում (այժ Գյումրի) ծնված 60-ամյա միլիարդատերը «Ֆորբս» հանդեսի ներկայացրած Ռուսաստանի հարուստների վերջին ցուցակում զբաղեցրել է 8-րդ տեղը: Նրա հարստությունը գնահատվել է 14.1 միլիարդ դոլար:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ