Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

4-րդ անգամ ինքնասպանության փորձ կատարածը փրկարարներին. «Լավ եմ անում, աչքներդ հանում եմ, պարապ վեր ընկած եք»

Ապրիլ 26,2013 20:44

 Իրեն վնասելու նախորդ փորձը  նա կատարել է  3 օր առաջ:

Ապրիլի 26-ին, ժամը 15-ի սահմաններում Նոյեմբերյանի  փրկարար ծառայության եւ Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի «շտապ օգնության»  ծառայության աշխատակիցները ահազանգով մեկնել են Բերդավան գյուղ, որպեսզի օգնություն ցուցաբերեն 32-ամյա Ն. Ա.-ին: Վերջինս 4-րդ անգամ է  ինքնասպանության փորձ կատարում:

Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի «շտապ օգնության» ծառայության բուժքույր Ջուլիետա Նավասարդյանը մեզ հայտնեց, որ 32-ամյա  չամուսնացած կինը  կտրվածքներ էր արել իր  նախաբազկի շրջանում, նա գտնվում էր  հոգեպես անհավասարակշիռ վիճակում. բերդավանցին հայտարարել է, որ ինքը հալյուցինացիաներ  ունի,  չի վախենում մահից:  Բուժաշխատողները կապել են նրա վերքը, հանգստացնող դեղ սրսկել: Նոյեմբերյանի փրկարար  ծառայության աշխատակիցները մեզ  հայտնեցին, որ  բերդավանցի կինն իրենց  ասել է . «Լավ եմ անում, աչքներդ հանում եմ, պարապ վեր ընկած եք»:  Զարմանալի է, որ Բերդավանի բնակչուհին վերջերս   Վանաձորում բուժզննում անցնելով՝ ճանաչվել է հոգեպես առողջ:

Ն. Ա.-ն ինքնասպանության նախորդ  փորձը կատարել  էր 3 օր առաջ՝ապրիլի 23-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930