Լրահոս
Օրվա լրահոսը

Մատաղիսի գործով` վճռաբեկ բողոք է բերվել

Ապրիլ 26,2013 19:13

ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը մերժել էր  սպանված զինծառայող Ռոման Եղիազարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Գոհար Մելքոնյանի եւ զինվորական դատախազության վերաքննիչ բողոքը եւ անփոփոխ էր թողել  Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դեկտեմբերի 18-ի արդարացման դատավճիռը, համաձայն որի՝ Ռոման Եղիազարյանի եւ Հովսեփ Մկրտումյանի 2003թ. սպանության մեջ մեղադրվող Ռազմիկ Սարգսյանը, Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը արդարացվել էին:

Հիշեցնենք, որ Գոհար Մելքոնյանը վերաքննիչ դատարանից պահանջել էր բեկանել Շիրակի մարզի դատարանի դատավճիռը, նրանց դատապարտել Ռազմիկ Սարգսյանին 7, Արայիկ Զալյանին՝ 8, Մուսա Սերոբյանին՝ 8 տարվա ազատազրկման:

Քիչ առաջ տեղեկացանք, որ զինվորական դատախազությունը վճռաբեկ բողոքով դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան:

Նաեւ հավելենք, որ արդարացվածները քաղհայցով դիմել են Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարան, ընդդեմ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի եւ պահանջում են իրենց անմեղության կանխավարկածի խախտման համար բարոյական եւ նյութական վնասի փոխհատուցում:

Ռ.ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930