Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում

Ապրիլ 26,2013 18:48

285.Armenian Genocide Commemoration events in Paris 26.04.2013

Ապրիլի 24-ին Փարիզում՝ Կոմիտասի հուշարձանի մոտ, կայացավ բազմամարդ հավաք` նվիրված Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցին: Հավաքին ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը,  Ֆրանսիայի ազգային կրթության նախարար Վենսան Պեյոնը, Ֆրանսիայի քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, Ֆրանսիայի տարբեր քաղաքներից ժամանած քաղաքապետեր, ֆրանսահայ կառույցների ղեկավարներ եւ հազարավոր ֆրանսահայեր:

Իր ելույթում նախարար Վենսան Պեյոնը վերահաստատեց Ֆրանսիայի նախագահի խոստման համաձայն Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք ընդունելու նպատակով բոլոր սահմանադրաիրավական միջոցները ձեռնարկելու հարցում Ֆրանսիայի կառավարության հանձնառությունը: «Հայաստանի զավակները, որ դարձել են Ֆրանսիայի զավակներ, հարստացրել են Ֆրանսիան՝ իրենց աշխատանքով եւ հանճարով: Նրանց հիշողությունը նաեւ մեր բոլորինս է, եւ մենք պետք է ապահովենք այդ հիշողության փոխանցումը գալիք սերունդներին, ինչում մեծ դեր ունի դպրոցն ու կրթական համակարգը»,-ընդգծեց նախարարը:

Ֆրանսիայի Հանրապետական գվարդիայի զինվորական պատիվների եւ Հայաստանի ու Ֆրանսիայի օրհներգերի ուղեկցությամբ նախարար Պեյոնը Ֆրանսիայի Հանրապետության նախագահի անունից ծաղկեպսակ զետեղեց Կոմիտասի հուշարձանին։

Այնուհետեւ հավաքի պաշտոնական մասի ավարտից հետո հազարավոր մասնակիցներ Հայոց Ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարի կոչերով քայլերթ անցկացրեցին Փարիզի Էլիսեյան դաշտեր կենտրոնական պողոտայով:

Ապրիլի 24-ին Լիոնում եւս անցկացվեց հիշատակի քայլերթ դեպի Ցեղասպանության հուշահամալիր, որն ավարտվեց քաղաքի հրապարակում տեղի ունեցած հավաքով: Հավաքի ընթացքում ելույթ ունեցավ Լիոնի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոնը, ինչպես նաեւ Ռոն-Ալպի շրջանային խորհրդի եւ Ռոնի ընդհանուր խորհրդի ներկայացուցիչները:

Նույն օրը Ռենսիի Հայկական խաչմերուկում տեղի ունեցավ քաղաքապետ Էրիկ Ռաուլի մասնակցությամբ հավաք, որին մասնակցեցին քաղաքային իշխանության, հայկական կառույցների անդամներ եւ բազմաթիվ ֆրանսահայ ընտանիքներ:

Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցան նաեւ Վալանս, Նիս, Թուլուզ, Գրենոբլ, Տուլոն, Մոնպելիե, Սեն-Ռաֆաել, Ավինյան, Արլ, Լե Պեն Միրաբո, Վո-ան-Վելեն, Լա Սիոտա, Գարդան, Շարվիյո, Սենտ-Էթիեն, Դրագինյան, Բուկ Բել Էր, Բիարից, Սեն-Շամոն, Էքս-ան-Պրովանս, Ռոման քաղաքներում, որոնց մասնակցեցին ֆրանսիացի պետական այրեր, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ եւ ծագումով հայ բազմաթիվ ֆրանսիացիներ:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930