Գյումրու Շիրակացի փողոցում 3 օր առաջ տեղի ունեցած կրակոցների գործով երեկ ոստիկանությունը ձերբակալեց նաև քավոր Հարութի անչափահաս որդուն` լողի գծով սպորտի վարպետ Գևորգ Խաչատրյանին, քանի որ, ըստ Շիրակի մարզի նորանշանակ դատախազի. «Քրեական գործի նախաքննությամբ ապացույցներ էին ձեռք բերվել, որ դեպքի վայրում, դեպքից անմիջապես հետո, նա հայտնվել է դեպքի վայրում`փամփշտակալով և փամփուշտներով AK 74 տեսակի ինքնաձիգով»:
Նրա դեմ հարուցվել է քրեական գործ Քր.օրենսգրքի օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի, այսինքն` ապօրինի զենք կրելու կասկածանքով: Մեր աղբյուրների տեղեկացմամբ, Գևորգ Խաչատրյանին ձերբակալել են այն հիմքով, որ դեպքի վայրում գտնվող առևտրի կենտրոններից մեկի` «Ցածր գներ» խանութի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես այս երիտասարդը, լսելով իր հոր վրա կրակելու մասին, մայկայով, դուրս է վազում տնից` իր հետ վերցնելով տանը գտնվող ինքնաձիգը:
Ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի, այս հանցագործությունը նախապես մանրակրկիտ պլանավորված է եղել: Գողական աշխարհի օրենքներով, եթե անչափահաս տղան որևէ հանցանք է կատարում, ապա դրա համար պատասխան պիտի տա հայրը: Տվյալ դեպքում Վարդան Ղուկասյանի եղբորորդու` Նիկոլայ Ղուկասյանի գլուխը երկաթյա մետաղաձողով ջարդելու համար հաշիվ են տեսել քավոր Հարութի հետ, ով Շեկոյի հետ միասին իր դստերն էր բերում դպրոցից:
Ըստ շրջանառվող լուրերի, Ղուկասյանները դարանակալել են քավոր Հարութի տան աջ կողմում գտնվող կիսաքանդ տնակներում: Հարություն Խաչատրյանը Շեկոյի հետ միասին երեխային տուն է տարել, հետո, երբ տնից դուրս են եկել, հենց այդ կիասաքանդ տնակների կողմից նրանց վրա հարձակում է եղել: Քավորն ու Շեկոն փորձել են փախչել, վիրավորված նստել են մեքենան, բայց շարժվել հնարավոր չի եղել, ոտքով փորձել են վազել դեպի Շիրակացի փողոց, սակայն դիմացը շարված մեքենաները կրակոցներ են արձակել: Վերջիններս վիրավորվել են ու փորձել են պատսպարվել շենքներից մեկի շքամուտքում, այն արյունակալված էր (տես լուսանկարում): Այնուհետ, ըստ ականատեսների, Վարդան Ղուկասյանի եղբորորդի Վահեն շատ արագ Ալեք Մանուկյան փողոցով ընթացել է դեպի քաղաքի կենտրոն:
Կարդացեք նաև
Կան խոսակցություններ, որ Շեկոյի մարմնից հայտաբերվել է երկու տեսակի գնդակ` ՏՏ մակնիշի հրացանից և AKS-ից արձակված:
Ի դեպ, կան նաև խոսակցություններ այն մասին, որ տեսախցիկները ֆիքսել են 3 մեքենաներ` սպիտակ գույնի «Լեքսուս» մակնիշի, Վահե Ղուկասյանի վարած, դարձյալ սպիտակ գույնի «Լադա Պրիորա» 99 999 պետհամարանիշի և «BMW X5»: Այս բոլորը մեքենաները պատկանում են Ղուկասյանների ընտանիքին և դրանք այժմ գտնվում են տուգանային հրապարակում:
Նշենք, որ Շեկոյին այսօր հուղարկավորեցին, իսկ քավոր Հարութի վիճակը, ըստ Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանի, արդեն նորմալ է` հետվիրահատական շրջանին համապատասխան: Ոստիկաններն էլ դեռ հսկում են հիվանդասենյակը: Իսկ թե ինչ փոխհրաձգություն է տեղի ունեցել, ով է հրազենային վնասվածքներ հասցրել Վահե Ղուկասյանին, այս ամենի ճիշտ պատասխանը գյումրեցիները ակնկալում են նախաքննական մարմնից:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Տեսնես այսքանից հետո էլ են ասելու,որ վահեն մենակ է եղել ու այդ երեք մեքենանել ինքն է վարել?ու ինքնապաշտպանության պահով է այն մյուսին սպանել?
ԻՄԱՑԱ ՕՐ ԲԵՆԶԱՎՕԶ ԿՕԼԻԿԻՆ ԵՆ ԲՌՆԵԼ ԳՕՐՁԻ ՎՐԱ ԲԱՅՑ ԻՐԱՆՑ ԶԻՆՎՕՐՆԵՐԻՑ ՄԵԳԸ ԻՐԱ ՎՐԱ Է ՎԵՐՑՐԵ ԱՄԵՆ ԻՆՉ.ԷՍ ԷԼ ՓՍՏԱԾ.
Ինչու եք միակողմանի քոմենթները տեղադրում միայն, ինչու մի քանի ժամ գրած իմ քոմենթը կապված քելլեր Շեկոյի և Մարտուն Գրիգորյանի շրջապատի բոլորին հայտնի ՛՛սխրանքերի՛՛ մասին փաստերը չեք դնում և հետո ով ասեց, որ վերևում նկարագրված ՛՛խոսակցություններից՛՛ կազմված նյութը ճշմարտություն է, որից բխել են վերևի քոմենթները:Ինչու եք հարձակում գործում այն մարդկանց կարծիքների վրա, որոնք ոմանց քիմքին հաճո չեն?:
Մենք չենք հրապարակում վիրավորանքներ:
Դարբինյան Ալիկ քեզ ով է ասել,որ ես դրանց եմ պաշտպանում?չարաչար սխալվում ես.ուզում եմ,որ քաղաքը մաքրվի այդ երկու կլանից……..որ Լեննականս դառնա էն հին ու բարի քաղաքս.մի տանջվի նրանցից բան գրի.ամեն ինչնել գիտենք!այստեղ խնդիրը արդար հետաքննություն մասին է.