Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողական կազմակերպությունները դատապարտում են լրագրողի նկատմամբ կատարված հարձակումը եւ բռնությունը

Ապրիլ 26,2013 17:42

Հայտարարություն

2013 թվի ապրիլի 23-ին, ժամը 17:30-ի մոտ iLur.am կայքի լրագրող Հակոբ Կարապետյանը (լուսանկարում) Երեւանի Նորքի 8-րդ զանգվածի բակերից մեկում լուսաբանելիս է եղել Տարոն Մարգարյանի քարոզարշավը, երբ մի քանի հոգի նրանից պահանջել են դադարեցնել նկարահանումները: Լրագրողը բացատրել է, որ իր մասնագիտական պարտականությունն է կատարում: Ըստ լրագրողի, Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամ, ավագանու թեկնածու Աշոտ Պապայանը մոտեցել է իրեն եւ հայհոյելով սկսել է հարվածել լրագրողին: Նրան են միացել էլի մի քանի հոգի, սկսել են քաշքշել եւ նույնպես հարվածել: Միջադեպին ներկա եւ ականատես է եղել ոստիկանության մի մայոր, սակայն որեւէ մեկը չի կասեցրել լրագրողի նկատմամբ գործադրվող բռնությունը: Այդ մարդիկ լրագրողի ձեռքից խլել են ֆոտոխցիկը: Քիչ անց մեկը վերադարձրել է ֆոտոխցիկը, որի միջից մաքրված են եղել բոլոր նկարահանած նյութերը:

Մենք, ներքոստորագրյալ կազմակերպություններս, դատապարտելով  լրագրողի նկատմամբ կատարված այս հարձակումը եւ բռնությունը, պահանջում ենք իշխանություններից պատժել մեղավորներին եւ ձեռնարկել համապատասխան միջոցներ` հետագայում նման վայրագությունները կանխելու նպատակով:

Չպատժելու որեւէ արդարացում անընդունելի է, քանի որ ակնհայտորեն այս հանցագործության բացահայտելը որեւէ դժվարություն իրենից չի ներկայացնում: Եթե այս հանցագործությունը անհետեւանք մնա, ոստիկանության ղեկավարության բազմաթիվ հայտարարությունները իրենց քաղաքական չեզոքության մասին դատարկ խոսքերի շռայլում կհամարենք:

 

Լեւոն Բարսեղյան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Էդիկ Բաղդասարյան, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ

Բորիս Նավասարդյան, Երեւանի մամուլի ակումբ

Նունե Սարգսյան, «Ինտերնյուս» մամուլիս աջակցության ՀԿ

Աշոտ Մելիքյան, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Սուրեն Դեհերյան, «Լրագրողներ hանուն ապագայի» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Իսկ մյուսները հարգելի պատճառով դասից փախել էին…

  2. Նունե says:

    Մյուսները երևի չեն դատապարտում…

  3. Maxim says:

    Սա է անառակաբարո ՀՀԿ-ի քաղաքականությունը, որը տանում է՝ ,, Դեպի ավելի ապահով Հայաստան,,: Համոզված են որ այս համատարած բռնապետական հնարքներին ոչ ոք պատասխան չի
    տա, մինչև որ չփլուզվի այս գավառական, հետամնաց, քարանձավային ղեկավարման սիստենը:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930