Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գուրգեն Եղիազարյանի որդին սպառնացե՞լ է Գեւորգ Պերկուպերկյանին

Ապրիլ 26,2013 17:35

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության մամլո ծառայության հայտարարությունը

Այսօր մի շարք լրատվամիջոցներ հրապարակել են ՍԴՀԿ ատենապետ Գևորգ Պերկուպերկյանի հարցազրույցը, որտեղ վերջինս գնահատականներ է հնչեցնում ՍԴՀԿ-ից վտարված (2009 թ.) Լյուդմիլա Սարգսյանի և նրա ենթակա Գուրգեն Եղիազարյանի մասին:

Այդ  հարցազրույցից անմիջապես հետո Գևորգ Պերկուպերկյանին է զանգահարել ոմն մեկը, ով ներկայացել է  Եղիազարյանի որդին՝ ՀԱԿ՝ Երևանի ավագանու նախընտրական ցուցակի 6-րդ համարը զբաղեցնող Համբարձում Եղիազարյանը և հայհոյախառն արտահայտություններով սպառնալիքներ է հնչեցրել  ՍԴՀԿ-ի և Պերկուպերկյանի հասցեին:

Մենք դա գնահատում ենք իբրև սպառնալիք իրեն ընդդիմադիր հորջորջող այս ընտանիքի կողմից, սակայն իբրև քաղաքական կուսակցություն պատրաստ ենք դեպքերի ցանկացած զարգացմանը: Հեռախոսազանգերով մեզ չեն վախեցնի:

Հ.Գ. Ամենայն սիրով պատրաստ ենք նրա հետ խոսել իր արժանի լեզվով, սակայն հաշվի առնելով ՀԱԿԿ-ի քարոզչության սադրիչ բնույթը,   կհամբերենք, երբ կանցնի այս քարոզարշավն ու վերջինս դա չի գնահատի իբրև դաժան հաշվեհարդար «ընդդիմադիր ռահվիրայի դեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Մի գուցե պետական ատյաններից սկսած, սեռական բնույթի հայհոյանքներով պետք է մտքեր
    փոխանակեն մեր սիրելի երկրում: Իսկ երկիրն էլ կոչվի՝ Հայաստանի Գողական Հանրապետություն:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930