Ճանաչված հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին ակտիվորեն զբաղվում է սպորտով եւ իրեն բավականին ֆիզիկական ծանրաբեռնվածությունների է ենթարկում:
Իր մարզական հաջողությունների արդյունքները նա տեղադրում է սոցիալական ցանցերում: Իսկ վերջերս Թինան իրազեկել է իր սահմանած անձնական ռեկորդի մասին: Նա ցանցում տեղադրել է 50 կգ կշռող ծանրաձողով լուսանկարը հետեւյալ մակագրությամբ. «Ահա եւ 50 կիլոգրամը: Այսինքն, կարող եմ թեթեւությամբ ձեռքերիս վրա տղամարդ տանել: Իսկ նրանց, ովքեր անհանգստանում են կրծքերիս եւ մարմնիս մյուս մասերի համար, ասեմ, որ բոլորն էլ վրաս են: Ֆիզիկական ծանրաբեռնվածության ներքո դրանք ավելի որակով ու ձիգ են դառնում»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ