Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խոչընդոտում է ՀԱԿ ավագանու քարոզարշավը, քանի որ լավ գիտի, որ պարտվելու է։ «Ա1+»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀԱԿ ավագանու թեկնածու Արեգ Գևորգյանը։
«Իրենք գիտեն, որ միայն բիրտ ուժի կիրառմամբ, ծեծով կարող են արդյունքի հասնել, իրենք հասկանում են, որ պարտվելու են»,-նշեց Արեգ Գևորգյանը։
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը «Ա1+»-ի հետ զրույցում հնարավոր համարեց, որ մայիսի 5-ի ավագանու ընտրություններից հետո ոչ իշխանական ուժերի միավորումը.«Պետք է այնպես անել, որ Երևան քաղաքը չղեկավարի իշխանությունը և ընտրություններից հետո չի բացառվում ընդդիմադիր ուժերի միավորումը։ Մենք ևս մեկ անգամ շեշտում ենք, որ մեր թիրախը իշխանությունն է և չենք քննադատելու որևէ այլ ուժի»,-ասաց Լևոն Զուրաբյանը։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ