Ապրիլի 22-ին տեղեկացրել էինք, որ Կապանի միջով հոսող Ողջի գետը քաղաքի կենտրոնական հատվածում պղտոր գույն էր ստացել՝ Կավարտ թաղամասից եկող ու Ողջի գետ թափվող վտակի ջրերի պատճառով, որն այդ օրը սովորականից մուգ տեսք ուներ:
ՀՀ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի մասնագետները գետի ջրից փորձանմուշ էին վերցրել, որի արդյունքն արդեն պարզ է: Ըստ բաժնի պետ Լեւոն Պետրոսյանի՝ ուսումնասիրության արդյունքում ջրի մեջ միջավայրի նորմայից ավելի որեւէ քիմիական տարրեր չեն հայտնաբերվել: Ըստ ամենայնի, գետի պղտորման հիմնական պատճառը վտակի հունի մաքրման հողային աշխատանքներն են եղել, որոնք այս օրերին էլ դեռեւս շարունակվում են վտակի վերին հատվածում:
Պարոն Պետրոսյանը նաեւ հավաստիացրեց, որ Ողջի գետը աղտոտող աղբյուր չկա, արձանագրվածը բնական ֆոնի արդյունք է:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև