Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տաքսիների արտոնագրային վճարը նվազեցնելու առաջարկը մերժվեց

Ապրիլ 26,2013 16:26

Ապրիլի 26-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Միքայել Մելքումյանի նախագահությամբ քննարկվեց ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Էլինար Վարդանյանի, Ստեփան Մարգարյանի, Վահան Բաբայանի հեղինակած «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը:

Նախագծով առաջարկվում է Երեւան քաղաքում թեթեւ մարդատար մեքենայով ուղեւորափոխադրում իրականացնող գործունեության համար բազային հարկային արտոնագրային վճարը նվազեցնել եւ մեկ մեքենայի համար գործող 9500 դրամի փոխարեն սահմանել 7000 դրամ:

ՀՀ կառավարության եզրակացությունը նախագծի վերաբերյալ բացասական էր այն հիմնավորմամբ, որ արտոնագրային գործող վճարները հաստատվել են՝ տարբերակված մոտեցում ցուցաբերելով եւ հաշվի առնելով տնտեսական ակտիվության վիճակը հանրապետության ողջ տարածքում: Դա է պատճառը, որ արտոնագրային վճարը բարձրացել է միայն Երեւան քաղաքում, իսկ մարզերում իջել է:

ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանն անընդունելի համարեց միայն Երեւան քաղաքի տաքսու վարորդների համար արտոնություն սահմանելը՝ անտեսելով մարզերը: Նա հեղինակներին առաջարկեց հետաձգել նախագիծը եւ համատեղ մշակել մի նախագիծ, որով ոլորտը կկարգավորվի ամբողջությամբ:

Նիստում նախագահողը քվեարկության դրեց օրինագիծը, որը երրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու համար դրական եզրակացություն ստացավ:

ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության
միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930