Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ոդիսականը

Ապրիլ 26,2013 15:15

Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան նախագահական ընտրություններից հետո հարցում է անցկացրել Երեւանի 12 համայնքների 1000 բնակիչների միջեւ՝ փորձելու համար հասկանալ, թե ի վերջո, ըստ բնակչության, ո՞վ էր նախագահական ընտրություններում առավել շատ ձայն հավաքել: Ստացվել են այսպիսի պատասխաններ՝ Սերժ Սարգսյան՝ 51,5 տոկոս, Րաֆֆի Հովհաննիսյան՝ 35,5 տոկոս: «Այսինքն, իր ստացած ձայներից, դեռ մի բան էլ քիչ են նշել»,- եզրակացրեց ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանը:

Դառնալով արդեն Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ հարցման տվյալներին, նա նկատեց, որ մայիսի 5-ին շատ թեժ պայքար է գնալու. «ՀՀԿ-ն բացարձակ առաջատար է, երկրորդ տեղում ԲՀԿ-ն է: Կարծում եմ, ավագանիում ներկայացված կլինեն մի չորս կուսակցություն, միգուցե՝ հինգ: Դժվար է ՀՅԴ-ի եւ ՕԵԿ-ի խնդիրները»: Եթե իրենց հարցումների արդյունքներին համապատասխան ընթանան ընտրությունները, ըստ Պողոսյանի, Տարոն Մարգարյանի՝ քաղաքապետի պաշտոնում վերընտրվելու շանսերը բավականին մեծ են:

Aravot.am-ի հարցին՝ ինչո՞վ բացատրել ընտրական գործընթացներին վերաբերող բոլոր սոցիոլոգիական հարցումներում իշխող կուսակցությունների գերակայությունը, առկա սոցիալ-տնտեսական, արտագաղթի տեմպերի եւ իշխանության նկատմամբ հասարակության արդարացի դժգոհության պարագայում: Պարոն Պողոսյանը նկատեց, որ պատճառները երկուսն են՝ ադմինիստրատիվ ռեսուրսը, որն իշխանությունը մշտապես կարող է օգտագործել, ինչը տեղի է ունենում հետխորհրդային երկրներում: Բոլոր իշխանափոխությունները լինում են միայն հեղափոխությամբ: Իսկ կոնկրետ Հայաստանի մասով, պարոն Պողոսյանը հավելում է, որ ուժեղ այլընտրանքի բացակայությունն էլ է դերակատարում ունենում: Այդ պարագայում, ըստ նրա, իշխանություններին՝ նման բողոքականության պայմաններում, բավականին դժվար կլինի նույնիսկ ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառմամբ վերարտադրվել:

Aravot.am-ի մյուս հարցին՝ Ձեր կարծիքով 2008 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժումն ուժեղ այլընտրանք չէ՞ր, սոցիոլոգը հակադարձեց. «Իմ կարծիքով չի. չեղավ՝ չէ՞, չընտրվեց: Ուրեմն, բավարար չէր, ուրեմն այն սոցիալական հիշողությունը, որը նա թողել էր ժողովրդի մեջ, ինչ-որ տեղ իրեն խանգարեց»: Սոցիոլոգը գտնում է, որ մեր քաղաքական դաշտում նոր դեմքեր եւ նոր հերոսներ են պետք ու երիտասարդ սերնդի մեջ տեսնում է այդ դեմքերը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930