Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրիգինալ Հովյան» բլոգի մասին

Ապրիլ 26,2013 15:14

 

«Օրիգինալ Հովյան» բլոգի (www.hovyan.com) մասին շատերն են տեղյակ: Սակայն ո՞վ է նա իրականում` ոչ ոք չգիտի: Այդպես է ցանկացել բլոգի ղեկավարը: Սկզբում նա կեղծանունով է հանդես եկել, հետո որոշել է հանրությանը ներկայանալ որպես անդեմ բլոգեր: Որպես վերջնական տարբերակ էլ ընտրել է Հովյանը: Ասում է, որ այն այսօր և՛ ազգանուն է, և՛ անուն իր համար, իսկ ընթեցողների համար՝ գաղտնի անձ: Այնքան գաղտնի, որ երբեմն հարցնում են՝ տղա է, թե՞ աղջիկ:
Բլոգը բացվել է անցյալ տարի: Նպատակը Հովյանի տարաբնույթ հոդվածները և ստեղծագործությունները ներկայացնելն էր: Գրառումները հիմանականում քաղաքական էին, սոցիալ-հասարակական ու մշակութային: Հայկական բանակի մասին եւս գրում էր: Ներկայացնում էր իր ստեղծագործությունները՝ հեքիաթներ, պատմվածքներ, սիրային էսսեներ. «Հիշում եմ առաջին գրառումս: Այն գրված էր իրական փաստերի հիման վրա: Վերնագիրը` «Երբեք չեմ լքի քեզ»: Այն էսսե էր դժբախտ սիրո մասին: Բլոգում դարձավ ամենադիտված նյութը. մեկ ամսում գրանցեց 10.000 դիտում, 50-ից ավելի մեկնաբանություն: Կարծում եմ՝ վատ արդյունք չէ նորաստեղծ բլոգի համար, մանավանդ, որ հեղինակին՝ ինձ, փոքր-ինչ շատ ճանաչում բերեց»:
Բլոգի միջոցով Հովյանը մեկ իր բողոքն էր հայտնում Հայաստանում տիրող անօրինականության համար, մեկ հույզերը ստեղծագործությունների միջոցով կիսում ընթերցողի հետ. «Առհասարակ, բլոգը անդրադառնում էր ամեն վատ երևույթին, որոնք կային մեր երկրում: Հայաստանում արմատավորված օլիգարխիկ համակարգին, անօրենությանը որևէ հնարք չկար արմատախիլ անելու: Քաղաքական նյութերս հենց այս ամենի դեմ էր պայքարում: Փոքրիկ բլոգը ոչինչ անել չի կարող,եթե տվյալ երևույթին նույնիսկ խոշոր ԶԼՄ-ները չեն կարողանում ազդել»:
Հովյանին բացի ազատ խոսքի արտահայտումից և մեդիա ճանաչումից, բլոգը ոչինչ չի տվել: Իր խոսքով` դա ֆորմատ է, որում ինքն իրեն ավելի լավ է զգում: Կեղծանվան տակ աշխատելով՝ մի կողմ է դնում իր անձի անհատականությունը և ներկայանում է ընթերցողին  հոդվածներով. «Բլոգը տվել է ինձ այն հնարավորությունը, որ ընթերցողը ինձ սիրում է իմ գրածների համար, այլ ոչ թե պարզապես համակրում: Դա ամենալավ հնարավորություն է բլոգերի համար»:
Տվյալ պահին բլոգն անհասանելի է: Սակայն Հովյանը խոստանում է, որ դա ժամանակավոր է: Նա պարզապես որոշակի փոփոխություն է անում կայքում:

Արամ Արարատյան 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930