Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշտանգումների հայտարարությունների առնչությամբ քրեական գործ չի հարուցվի

Ապրիլ 26,2013 14:57

Նախապատրաստված նյութերով մերժվել է քրեական գործի հարուցումը՝ Երևանի Մալաթիայի նախկին թաղապետի որդու՝ Սեդրակ Զատիկյանի, սպանության և դրա պատվերը տալու մասով գործերի նախաքննության ընթացքում խոշտանգումների կիրառման վերաբերյալ հայտարարությունների հիման վրա: Ինչպես «Փաստինֆո» գործակալության թղթակցին այսօր հայտնեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, քրեական գործի հարուցումը մերժվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ հանցագործությունների դեպքի բացակայության հիմքով:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ, հաղորդում էր ներկայացրել ՀՀ ՀՔԾ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից վկաներ Ահարոն Հակոբյանին, Արամայիս Սեդրակյանին և բուն սպանության գործով դատապարտյալ Արթուր Հովհաննիսյանին գործերի նախաքննության ընթացքում ծեծի ենթարկելու ու խոշտանգելու, նրանց նկատմամբ սպառնալիքներ ու ճնշումներ գործադրելու, ոստիկանության բաժնում ապօրինի պահելու, ինչպես նաև վերջիններիս իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տալո

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930