Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի անցկացրած հարցումների համաձայն, անկախ կուսակցական պատկանելությունից, Երեւանի 12 համայնքներում հարցված 1000 անձանց 57 տոկոսը նշել է, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնում կցանկանար տեսնել Տարոն Մարգարյանին, 12,7 տոկոսը՝ Վարդան Օսկանյանին, 6,1՝ Արմեն Մարտիրոսյանին, 4,7՝ Արմեն Երիցյանին, 4,3՝ Վահագն Խաչատրյանին եւ 2 տոկոսը՝ Արմեն Ռուստամյանին:
Ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանն այսօր Մամուլի Ազգային ակումբում հրապարակելով այս տվյալներն, ասաց, որ Տարոն Մարգարյանի կողմնակիցների մեջ կանայք ավելի մեծ տոկոս են կազմում՝ 59,7 տոկոս: Սոցիոլոգը չգիտի, թե ինչո՞վ է պայմանավորված երեւանցի կանանց սերն առ Տարոն Մարգարյան:
20 տոկոսը լիովին գոհ է գործող քաղաքապետի աշխատանքից, 44, 6 տոկոսը հիմնականում բավարարված է: Գեւորգ Պողոսյանը սրանով է բացատրում՝ անկախ կուսակցական կողմնորոշումներից, Տարոն Մարգարյանին տրված նախապատվությունը:
Երեւանցիները մեր մայրաքաղաքի հիմնական խնդիրները համարում են էկոլոգիական, տրանսպորտի, բնակ-կոմունալ, աղբահանության:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ