Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե իմ ֆիլմը նայելուց գոնե մեկի աչքից արցունք թափվի, ուրեմն այն ստացվել է».Լիբոր Շպիմար

Ապրիլ 26,2013 14:48

«Ֆիլմը, որն ուզում եմ նկարահանել, մի քանի ասպեկտ ունի: Առաջին` 1915-1923թթ. ընկած ժամանակահատվածը` ներկայացնելով այդ հողերի վրա գոյություն ունեցող ցեղասպանության մշակույթը, երկրորդ` Ղարաբաղ-Ադրբեջան պատերազմական կոնֆլիկտը  և վերջում կցանկանայի ներկայացնել հայ կենցաղը և անսահման մեծ մասշտաբների հասնող  հյուրասիրությունը»,-այսօր այս մասին «Հայացք» մամուլի ակումբում ասաց սլովակ դոկումենտալիստ-օպերատոր, Ղարաբաղի մասին դոկումենտալ ֆիլմի հեղինակ Լիբոր Շպիմարը:

Նա Հայաստանում կլինի մինչև մայիսի 2–ը, այնուհետև ֆիլմի նկարահանման աշխատանքներն իրականացնելու համար կգնա Արցախ:

Շպիմարը երկրորդ անգամ է լինելու ԼՂՀ-ում: Այս անգամ ուշադրության կենտրոնում պահելով մշակութային կոթողները, որոնք նմանը չունեն ամբողջ աշխարհում: «Ես պետք է փորձեմ ներկայացնել եվրոպացիներին, թե ինչումն է այն գաղտնիքը, որ Արցախի անկախությունը չի ընդունվում մինչև այսօր: Ուզում եմ վերջիններիս ներկայացնել, որպեսզի իրենք ընկալեն,  հասկանան Ղարաբաղի խնդիրները, ճիշտ մոտենան և լուծումներ առաջարկեն այդ խնդիրների շուրջ»,-ասաց Շպիմարը:

Վերջինիս խոսքով` իրեն շատ են հարցրել, թե ինչու հենց ԼՂՀ, մի երկիր, որ գտնվում է կիսապատերազմական վիճակում: Շպիմարը բոլոր հարցերին տալով սպառիչ պատասխան, ասել է, որ  ապրել Ղարաբաղում՝ շատ ավելի հանգիստ է, քան Սլովակիայի որոշ տարածքներում: Արցախում Շպիմարին  զարմացրել է կրիմինալի բացակայությունը: «Սլովակները ապրում են 100%  նյութականության պայմաններում, այն համարվում է առաջինը և վերջինը, իսկ արցախցու մոտ 50-50 է, մյուս կեսը` հոգևորն է: Արցախ թարգմանությունը նշանակում է  լեռնային սև այգի: Արցախը զարմանալի բացառիկ բնություն ունի, բայց ամենակարևորը այնտեղի բնակչությունն էր, քանի որ Արցախը չէր լինի Արցախ, եթե չունենար այդ բնակչությունը»,-ընդգծեց սլովակ դոկումենտալիստ-օպերատորը:

Նախորդ այցից նաև երկու դոկումենտալ ֆիլմեր է  նկարահանել, որի հետևանքով ադրբեջանցիների կողմից իր անձի նկատմամբ սպառնալիքներ են եղել, որի մասին բարձրայնվել է նաև Սլովակիայում.«Երբ այս անգամ կրկին անդրադառնում եմ Արցախին, ինձ ասացին, ինչպե՞ս, մի՞թե քեզ  ադրբեջանցիները չէին զգուշացրել:  Ես պատասխանեցի, որ Արցախում գտնվելը ինձ համար մեծ պատիվ է: Եվ եթե իմ ֆիլմը նայելուց գոնե մեկի աչքից արցունք թափվի, ուրեմն այն ստացվել է»:

Մեկ ժամանոց փաստագրական ֆիլմը պատրաստ կլինի տարեվերջին,  որը կթարգմանվի մի քանի լեզուներով:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930