Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նույնականացման քարտերը սպառնում են քաղաքացիների անվտանգությանը (Տեսանյութ)

Ապրիլ 26,2013 14:39

Նույնականացման քարտերը իրենց մեջ լուրջ ինֆորմացիա ու վտանգներ են պարունակում: Այսօր այս մասին «Հենարան» ակումբում խոսեց գիտնական Ռուբեն Ալանակյանը, ում հավաստմամբ` նմանատիպ բիոմետրիկ փաստաթղթեր ունեցողները կարող են տուժել, քանի որ տեղեկությունները կարող են օգտագործվել ցանկացած մարդու դեմ: Ուսումնասիրություններ կատարած գիտնականը նշեց, որ մատնահետքերը, ինչպես նաեւ աչքի ծիածանաթաղանթը տեղեկություններ են պարունակում մարդու առողջական վիճակի մասին. «Ամբողջ աշխարհում փորձում են թաքցնել այդ փաստը: Միջազգային քայքայիչ կառույցները ցանկանում են հավաքագրել մոլորակի բնակիչների մատնահետքերը եւ ծիածանաթաղանթները` այդ տեղեկությունների հիման վրա հայտնաբերելով նրանց, ովքեր հետագայում կարող են խլել իշխանությունը: Այս ամենը չէր ստացվի առանց համակարգիչների: Աշխարհում յոթ միլիարդ մարդ կա, բնականաբար, մասնագետները չեն բավականացնի, իսկ համակարգչային հաշվարկները հեշտ են կատարվում»:

Գիտնականի խոսքով. «Ապագայում նույնականացման քարտերով գնումներ կատարելը տոտալ տեռորի գործիք է, քանի որ ցանկացած պահի կարող են «անջատել» մարդկանց եւ անօրինական ձեւով գումարներ հանել հաշվից: Այն, որ ԵՄ-ն կարող է դա անել, ցույց տվեց Կիպրոսի օրինակը, երբ մարդկանց գումարները տարան: Բացի այդ, Էլեկտրոնային ստորագրությունը հեշտությամբ կարելի է կեղծել եւ մարդու անունից անօրեն գործողություններ անել»:

Ռուբեն Ալանակյանը նշեց, որ միայն «հերոսները» չեն տուժի, այլեւ սովորական մարդիկ. «Օրինակ, եթե ապահովագրական ընկերությունները, որոնք կապված են պետական կառույցների հետ, իմանան, որ տվյալ մարդը հիվանդ է, նրան երաշխիք չեն տա: Անգամ կարող են սպանել նրան: Ընդհանրապես ասում են, թե նույնականացման քարտերը կօգնեն պայքարել հանցագործությունների դեմ, բայց եթե տեսնեն, որ մարդը վտանգ է ներկայացնում, կվնասազերծեն նրան»: Ալանակյանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը ապագայում ցանկանում է ստեղծել քաղաքացիների բժշկական տվյալների կենտրոնացված բազա. «Այսինքն, բիոմետրիկ փաստաթղթերի միջոցով կարելի է իմանալ բոլոր քաղաքացիների բժշկական տվյալները, ինչը մարդու իրավունքների խախտում է»:

Գիտնականը հայտնեց, որ ամիսներ առաջ խնդրով նամակ են ուղղել նախագահին, սակայն այդպես էլ պատասխան չեն ստացել: «Մտադիր ենք համապատասխան կառույցների նյարդերն այնքան քայքայել, մինչեւ օգուտ լինի»,-կես կատակ-կես լուրջ ասաց պարոն Ալանակյանը:

Հաշվի առնելով վերոհիշյալ վտանգները` բանախոսը կարծում է, որ նույնականացման քարտերը պետք է արգելել, ինչպես դա արել է Մեծ Բրիտանիան:

«Եթե մատնահետքերի եւ ծիածանաթաղանթի հիման վրա պարզ դառնա, որ մարդը երկար է ապրելու, նրան կարող են սպանել, որովհետեւ պետությունը չի ուզենա այդքան երկար մարդուն թոշակ տալ»,-հավելեց նա:

Ռուբեն Ալանակյանի ուսումնասիրության մասին առավել մանրամասն ընթերցեք այստեղ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930