Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

CD եւ DVD-ներ վերարտադրման ու իրացման ոլորտում էլ մենաշնորհ կլինի (Տեսանյութ)

Ապրիլ 26,2013 14:35

Մտավոր սեփականության գործակալության պետի տեղակալի խոսքերով` մենաշնորհ կլինի, բայց հետո կկարգավորվի

«Եթե պայմանագիրը ներկայացնում են, եթե պայմանագրում ինչ-որ մի սուբյեկտ հանդես է գալիս իրավատեր, որպես պայմանագրի առարկա նշում է, որ ես` այս ինչ կազմակերպությունս, հանդիսանալով այս ինչ ստեղծագործության իրավատերը, սրա նկատմամբ այս, այս, այս իրավունքները այս ինչ ժամկետով ու պայմաններով փոխանցում եմ այս ընկերությանը, որեւէ խնդիր չի կարող լինել, դիմումին ընթացք է տրվում եւ կարող են դրոշմապիտակները ձեռք բերել: Տվյալների պատասխանատվությունը կրում  է պայմանագիր ներկայացնողը»,-այսօր «Արմատ» ակումբում ասաց մտավոր սեփականության գործակալության պետի տեղակալ Անդրանիկ Խաչիկյանը, անդրադառնալով վերջերս բողոքի մեծ ալիք բարձրացրած հեղինակային իրավունքին վերաբերող օրենքի փոփոխություններին:

Նշենք, որ CD եւ DVD արտադրողները  եւ վաճառողները մասնավորապես դժգոհում են, որ ըստ օրենքի փոփոխության, իրենք, ասենք` Մայքլ Ջեքսոնի ձայնասկավառակը արտադրելու ու վաճառելու համար պետք է երգչի պրոդյուսերի թույլտվությունը ստանան:

Սա արտադրողներն ու վաճառողները համարում են, որ մենաշնորհի կհանգեցնի, քանի որ հսկայական ծախսեր են անհրաժեշտ, որպեսզի նման իրավունքներ ձեռք բերվեն:

Aravot.am-ը պարոն Խաչիկյանից հետաքրքրվեց, արդյոք կարող է փոքր ու միջին համարվող ընկերությունը ձեռք բերել օտարերկրյա կատարողների սկավառակներն իրացնելու իրավունքներ: Ըստ պարոն Ազիզյանի, դա, իսկապես միլիոններ պահանջող ծախսեր են. «Փոքր ու միջինը չի կարող»: Այսինքն` իսկապե՞ս դաշտում մենաշնորհ կլինի, եւ մի հարուստ ընկերություն արտադրելու ու իրացնելու իրավունքները ձեռք կբերի եւ իր ուզած գնով էլ մանր ցանցերին կվաճառի, մեր այս հարցին էլ պարոն Խաչիկյանն ասաց. «Այո, հնարավոր է լինի մենաշնորհ, բայց դաշտը հետո կկարգավորվի, սկզբնական շրջանում, այո, խնդիրներ կլինեն եւ այդ լիցենզավորված դիսկերը, այո, թանկ կարժենան»:

«Ռեքո ռեքորդս» ընկերությունը վստահեցնում է, որ «Մոսմեդիա» ընկերությունից ձեռք է բերել մոտ 200 ստեղծագործությունների իրացման եւ վերարտադրման իրավունք, սակայն գործակալությունն իրենց դիմումը մերժում է: Ո՞րն է մերժման պատճառը, մեր այս հարցին, գործակալության պետի տեղակալն ասաց. «Կա պայմանագիր հայաստանյան «Մոսմեդիա» ընկերության հետ, ըստ դրա նախատեսվում է, որ «Մոսմեդիան» փոխանցում է այդ ստեղծագործությունների վերարտադրման իրավունքները «Ռեքո ռեքորդսին»: Պայմանագրից հստակ չի երեւում, որ այդ ֆիլմերի նկատմամբ իրավունքը պատկանում է «Մոսմեդիային»:

Եթե պայմանագրում նշվեր, որ «Մոսմեդիան» հանդիսանում է, դրանց իրավատերը, փոխանցում է այս իրավունքները, ապա խնդիր չի լինի, որ պայմանագիրը ընթացք ստանա»:

Մանրամասները`  տեսանյութում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930