ՀՀԿ ցուցակի ավագանու թեկնածու Միքայել Դովլաթյանը այսօր «Հայելի» ակումբում անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններին, ասաց. «Երեւանից պիտի սկսենք» լոզունգի մեջ ինձ համար անհասկանալի բան կա, որովհետեւ, դա նշանակում է՝ ինչ -որ տեղ պիտի գնալ, որ սկսել… Երեւանը այսքան ընտրություններ, քաղաքականացված մթնոլորտ չի կարող տանել: Երեւանը փորձադաշտ չէ: Մենք խոսում ենք գործից, ընդդիմադիրները՝ քաղաքականությունից»:
Դովլաթյանը նշեց, որ ուղիղ չորս տարի առաջ, երբ ոչ ոք չգիտեր ինչ բան է ավագանին, իրեն առաջարկեցին. «Ես ժամանակ խնդրեցի, գիշերը մտա ինտերետ, գտա օրենք Երեւանի ավագանու մասին, կարդացի, տեսա, որ ոչ մի կուսակցական, քաղաքական կշիռ չունի ավագանու գործունեությունը, նոր հաջորդ օրը համաձայնվեցի: Ես անկուսակցական եմ: Այսեղ կա երեւանցու դարդն ու ցավը հասկանալու խնդիրը, պետք է երեւանցու մասին մտածել, այս փոքր բյուջեի պայմաններում»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ