Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարքսիստը վստահեցնում է՝ Ծառուկյան- առյուծի «մռնչոցը» ողբերգական հետեւանքներ կարող է ունենալ

Ապրիլ 26,2013 14:28

Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի համոզմամբ, առանց ԲՀԿ-ի ՀՀԿ-ն ավագանու ընտրություններում հաղթանակ չի ունենա:

«Մի երկու օր առաջ Վարդան Օսկանյանը ընդդիմություն դառնալու կոչ արեց: Երբ խորհում եմ իմ շատ հարգարժան Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ-ի մասին, գալիս եմ այն եզրակացության, որ հաճախ կապիտալիստներն ավելի խոհեմ են լինում քան նրանց քաղաքական սպասավորները… Նա երբեք սուր չի բարձրացնի արքունիքի նկատմամբ, բայց արքունիքն էլ պետք է նրա խոհեմությունը եւ համեստությունը ոչ միայն չշահագործի, այլեւ գնահատանքի արժանացնի: Որովհետեւ, երբեմն ինչքան էլ առյուծը լինի ընտելացված, ամեն դեպքում մի անգամվա մռնչոցը կարող է ողբերգական հետեւանքներ ունենալ: Այս մասին, թող լավ իմանան արքունիքում եւ Ծառուկյանին արժանավայել դիրք գրավեն: Համենայնդեպս, առանց Ծառուկյանի ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններում հաղթանակ չէր տանի»,- այսօր «Փաստարկ» ակումբում ասաց մարքսիստը: Հետո հանուն ազգային կոնսոլիդացիայի ՀՀԿ-ին հորդորեց. «Լավ պատկերացրեք՝ առանց ԲՀԿ-ի քաղաքապետարանի ընտրություններում հաղթանակ չեք ունենա»:

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930