Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչու հասարակ քաղաքացին իր մաշկի վրա չի զգում տնտեսական աճը

Ապրիլ 26,2013 13:55

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ լրագրողները ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանից հետաքրքրվեցին, թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ հասարակ քաղաքացին իր մաշկի վրա չի զգում երկրում գրանցված տնտեսական աճը:

Փոխնախարարի խոսքով՝ հասարակ քաղաքացիները իրենց մաշկի վրա կզգան տնտեսական աճը միայն այն ժամանակ, երբ երկրում գրանցվի աշխատավարձերի բարձրացում եւ գործազրկության նվազում:

«Ինչ վերաբերվում է գործազրկությանը, ապա այն 18 տոկոսից հասել է 17.3 տոկոսի, այսինքն՝ ավելի շատ գործազուրկներ աշխատանք են գտել: Աղքատության մակարդակն էլ է որոշակիորեն իջել, բայց աղքատության մակարդակի մասին վերջնական ցուցանիշները մենք կունենանք մի քիչ ավելի ուշ»,- նշեց փոխնախարարն ու հավելեց, որ չարժե հայտարարել, որ ոլորտում չկա բարելավման միտում, քանի որ անցած տարի բարձրացել են նաեւ աշխատավարձերի չափերը:

Փոխնախարարը նորմալ է համարում, որ հանրության մեջ «ամենաաղմկոտ» մարդիկ նրանք են, որոնց սոցիալական վիճակը ծանր է:

«Երբ մարդ աշխատանք է գտնում, բոլորին չի հայտարարում՝ տեսեք՝ ես աշխատանք եմ գտել, իմ աշխատավարձը բարձրացրել են»,-ստեղծված իրավիճակը յուրովի բացատրեց ֆինանսների փոխնախարարը:

 Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930