Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ո՞ւմ կողմից է աշխատում Էդուարդ Նալբանդյանը. հայ դատի դե՞մ, թե՞ իր որոշակի շահերի.Աշոտ Գրիգորյան

Ապրիլ 26,2013 13:39

«Ադրբեջանից ՅՈՒՆԵՍԿՕ-ն ստանում է 1,5 մլն դոլար: Տեղեկություններ ունենք, որ Ալիևների գերդաստանը հովանավորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին»,-այս մասին այսօր «Հայացք» մամուլի ակումբում ասաց Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը:

Բանախոսը հիշեցնելով, որ Սլովակիան լինելով առաջին և միակ երկիրը, որն ընդունել է ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագիծ, ըստ որի`Հայոց ցեղասպանության եղելությունը ժխտող անձը դատապարտվում է 5 տարի ազատազրկման.«Թուրքիան ճիշտ դիրքորոշում է ընտրել իր համար` չանդրադառնալով օրինագծին, այս կերպ փորձելով ստվերում պահել: Մինչդեռ Ադրբեջանը հիմարաբար պայքարում է այդ օրենքի դեմ` արջի ծառայություն մատուցելով մեզ: Նույնը եղավ նաև հայ-թուրքական արձանագրությունների հետ»,-ընդգծեց Գրիգորյանը:

Վերջինիս խոսքով` փաստը Թուրքիայի հետ զուգահեռ լռության է մատնել նաև Վրաստանի ԱԳՆ-ը. «Ձեռք ձեռքի տված աշխատում են: Ոչ մի տեղ մինչև այսօր չի նշվել, որ կա այսպիսի օրենք, որի համար Ֆրանսիային քիչ էր մնում պատերազմ հայտարարեր Թուրքիան: Էդուարդ Նալբանդյանը բերան չբացեց և չխոսեց պատմության մեջ առաջին անգամ ընդունված այդ օրինագծի մասին և ստացվում է, որ Սլովակիան ավելի շատ է շահագրգռված օգնել մեզ, քան մենք: Նույնիսկ լրագրողներին հնարավորություն չէր տրվել, որ այդ հարցը բարձացվեր: Նա ում կողմից է աշխատում: Մեր ազգի պատմության դեմ, թե հանուն իր շահերի: Ես սա չեմ կարողանում հասկանալ»,-բորբոքված ասաց Գրիգորյանը:

Բանախոսն անդրադառնալով մշակութային կոթողների ոչնչացմանը, ասաց, որ բոլոր տեսակ անօրինությունները սկսվում, շարունակվում և ավարտին են հասցվում մշակութային ցեղասպանության միջոցով, քանի որ վերահսկվում է հետքերը կատարված ցեղասպանության .«Մշակութային ցեղասպանությունը իրավաբանական տերմին է: Եվս մեկ անգամ պարզ դարձավ, որ ցեղասպանությունը սկսվում է մշակութային արժեքների ոչնչացումից»:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930