Լրատվամիջոցները վերջերս գրել էին, թե ղազախ միլիարդատեր Բուլատ Ուտեմուրատովը մտադիր է հովանավորել Իտալիայի «Ինտեր» ֆուտբոլային ակումբը:
Միլիարդատերը, որ գլխավորում է իր երկրի թենիսի ազգային ֆեդերացիան, հերքում է այդ տեղեկատվությունը: «Ես չեմ պատրաստվում իմ փողերը ներդնել Միլանի ակումբ: Մենք անգամ ներդրումային որեւէ նախագիծ չենք քննարկել: Մամուլում հրապարակվածն ապատեղեկատվություն է եւ չի համապատասխանում իրականությանը: Բացի թենիսից, ես որեւէ այլ մարզաձեւի հետ կապված ծրագիր չունեմ եւ ամբողջությամբ կենտրոնացած եմ թենիսն իմ երկրում զարգացնելու վրա: Այդ աշխատանքը զբաղեցնում է իմ ժամանակի հիմնական մասը», – հայտարարել է Ուտեմուրատովը, որը «Forbes»-ի վարկածով $ 2,2 միլիարդով աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ