Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Հովակիմյանը դատախազից ներողություն խնդրեց, բայց եւ դատապարտվեց 3 տարի 9 ամիս ժամանակով

Ապրիլ 26,2013 13:19

Hovakimyan_4Hovakimyan_6 Hovakimyan_5Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատախազ Սամվել Հարությունյանի դեմ բռնություն կիրառելու գործով ամբաստանվող  Ստեփան Հովակիմյանն այսօր հանդես եկավ վերջին խոսքով՝ ներողություն խնդրելով անցյալ տարվա հուլիսին դատական նիստի մասնակիցներից, դատախազ Սամվել Հարությունյանից, դատարանին խնդրեց հաշվի առնել իր հոգեկան վիճակը:

Մեղադրող Ջոն Ֆարխոյանը պահանջեց 4,5 տարի ազատազրկում, իսկ պաշտպանական ճառով հանդես եկած Արշակ Կարապետյանը խնդրեց արդարացնել Ստեփան Հովակիմյանին: Սակայն նա նաեւ միջնորդեց, որ Ստեփան Հովակիմյանի նկատմամբ ընտրվի ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ:

Դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակեց դատավճիռը. Ստեփան Հովակիմյանը մեղավոր ճանաչվեց քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասով, նշանակվեց մեկ տարի ազատազրկում, սակայն ազատազրկումը մասնակիորեն գումարվեց անցյալ տարի սեպտեմբերի 25-ի դատավճռով 3 տարվա ազատազրկմանը, վերջնական պատիժ սահմանվեց 3 տարի 9 ամիսը: Ստեփան Հովակիմյանի պատժի սկիզբը կհաշվվի 2010թ. փետրվարի 6-ից:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930