Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լ. Շիրինյան. «Պետական չինովնիկներից ոչ մեկն ազգային գրականությունից տեղյակ չէ»

Ապրիլ 26,2013 13:14

«Հայկական հարցի լուծման տեսանկյունից, որը ցեղասպանության ճանաչման հարցն է, միջազգային հանրությունն աննպաստ է դառնում: Երկու տարում ոչ մի բան չի փոխվելու, ոչ ադմինիստրացիան է փոխվում, ոչ էլ աշխարհաքաղաքական իրավիճակը: Այս հարցի լուծումը պետք է լինի միջազգային հարաբերությունների ոլորտում, կարծում եմ՝ դա մեր ուժի բանը չէ, նույնիսկ թուրքի ուժի բանն էլ չէ»,-«Տեսակետ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Նա նշեց,որ հայ հասարակությունը պետք է հեռու մնա պատրանքներից ու շեշտեց. «Պիտի պատրանք չլինի, պիտի իմանալ, որ եթե չլինի աշխարհաքաղաքական մեծ հեղափոխությունը, կամ այնպիսի իրավիճակ Թուրքիայի շուրջ, որը 1918-ին առաջացավ, ապա հարցը չի կարող լուծվել: Լավ, թուրք հասարակությունը փոխվեց, որ փոխվեց ի՞նչ է անելու, դեմոկրատական թուրք հասարակությունը ասելու է եկեք Էրզրումը վերցրե՞ք, ներողությո՞ւն: Այդ մենք անում ենք, որ թուրքերը մեզնից ներողությո՞ւն խնդրեն: Մեզ մոտ ցրվածություն կա, թիրախը ո՞րն է: Մենք պիտի ունենանք մեկ թիրախ, որի նշանակետը աշխարահաքաղաքական իմաստով պիտի լինի Սևրի պայմանագիրը: Մեր հայկական հարցի գլխավոր հարցը Արցախի հարցն է: Մեր հիմնական ռեսուրսը պիտի դիտվի Արցախը պահելու ու ընդարձակելու, Ջավախքում չունենալու դեմոգրաֆիական այն վերջնական աղետը, որի առաջ կագնած ենք»:

Պարոն Շիրինյանը նշեց, որ թուրքական հասարակությունը մնում է ռասիստական, օտարատյաց կրոնի, քաղաքացիների իմաստով, որոնց մեջ առաջինը հայերն են, հրեաները:

Լ. Շիրինյանը նաև փաստեց, որ ամերիկացի պաշտոնատար անձինք, որոնք հայկական հարցի ամենամոլեռանդ պաշտպաններն էին, վարչական մարմիններ տեղափոխվելուց անմիջապես հետո գործում են հակառակ՝ նրանք ավելի շատ թեքվում են դեպի Թուրքիա:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ այս իրավիճակի առումով ո՞ւմ մեղքի բաժինն է մեծ, արդյոք ՀՀ արտաքին քաղաքականության ոլորտում չկա՞ն բացթողումներ: Պարոն Շիրինյանը պատասխանեց. «ՀՀ արտաքին քաղաքականությունը 20 տարվա կտրվածքով եղել է ոչ լավ, բայց հավասարակշռված: Չեմ ուզում քննադատած լինել, բայց եթե նախարարներից մեկը ռուսական կրթություն ունի, ո՞նց պիտի անեին: Պետական չինովնիկներից ոչ մեկն ազգային գրականությունից տեղյակ չէ: Չապաև, կամ արևմտյան թեստերով սովորած մարդիկ են: Ոչ մեկը չգիտի Ավետիս Ահարոնյանի հուշերը, Կոմսի, Խատիսյանի մասին: Դրա համար ես կուզեի, որ Րաֆֆին լիներ նախագահ, նա շատ լավ գիտի հայկական հարցը: Րաֆֆին դասական հայկական ընտանիքում ծնված մարդ է: Իսկ հայոց դպրոց ավարտելը դեռ հայկական կրթություն չէ: Ես նկատի ունեմ այսօրվա վերնախավի որակը»:

Պարոն Շիրինյանը զգուշացման կարգով նշեց. «Վերջին հաշվով թուրքական ցեղասպանությունից ո՞վ օգտվեց, կարծում եմ, որ քուրդն է օգտվել՝ չնայած պատմագիտությունը նշում է, որ հիմնական գործիքը քրդերն են եղել: Այնինչ թուրքերը եղան գործիք քրդերի ձեռքին: Այսօր քրդերն են Արևմտյան Հայաստանի տերը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930