Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մալաթիա տոնավաճառի 4000-ից ավելի աշխատակիցներ դիմում են ՀՀ նախագահին. կանխե՛ք արտագաղթը

Ապրիլ 26,2013 12:55

Այս պահին Մալաթիա տոնավաճառի մոտ են հավաքվել թվով 4000-ից ավելի քաղաքացիներ, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ տոնավաճառի ղեկավարությունը՝ հանձինս տնօրեն Ռադիկ Սարգսյանի, մի իսկական տեռոր է սկսել աշխատակիցների նկատմամբ:

Ինչպես նշված վայրից shamshyan.com-ում հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիներն աշխատում են նշված տոնավաճառում և գտնում են, որ տնօրինությունը անհիմն բարձրացնում է վարձավճարները:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում նշված մարդիկ նշում էին, որ իրենք չեն հրաժարվել և չեն էլ հրաժարվում կատարել հարկային և սոցվճարումներ, պարտաճանաչորեն կատարել են դրանք, սակայն «տեղի փող» հասկացությունը պետք է վերանա:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նայելով նշված տաղավարներին, կարելի է կարծիք կազմել, որ նշված տաղավարներում անգամ հավ չես կարող պահել, քանի որ պայմաները անբարենպաստ են:

Տեղում էր նաև մի տղամարդ, որը ներկայանում էր որպես Ռադիկ Սարգսյանի ներկայացուցիչ, ով նախ սպառնում էր բողոքի ակցիա անող քաղաքացիներին, թե բոլորիդ կվտարենք այս տարածքից, իսկ երբ տեսավ, որ նկարահանվում է, Սասնա էպոսի բոզ նապաստակի նման փախավ:

Այս պահին էլ շարունակվում է քաղաքացիների ակցիան և գնալով ավելանում է բողոքող քաղաքացիների թիվը, և նրանք դիմում են Հանրապետության նախագահին և քաղաքապետի բոլոր թեկնածուներին՝ կոչով, որ եթե կարճ ժամանակում չկարգավորվի այդ հարցը, ապա իրենք բողոքի ակցիան շարունակելու են նախագահի նստավայրի դիմաց:

Մեծամասնությունը խնդրում է, որ այնպես չանեն, որպեսզի մարդիկ արտագաղթեն:

Ֆոտոլրագրողը հայտնում է, թե ինչ գնահատական կտար իրավիճակին տոնավաճառի տնօրեն Ռադիկ Սարգսյանը, չկարողացանք իմանալ, քանի որ նա փակվել էր իր «ագռավաքարում» և հրաժարվում էր հանդիպել անգամ բողոքի ակցիա անող աշխատակիցներին:

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ իրավիճակին տեղեկացվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ում հանձնարարականով տոնավաճառ է ժամանել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանը, ով հանդիպելով ակցիայի մասնակիցներին, մի քանի հոգու հետ հանդիպեց տոնավաճառի տնօրեն Ռադիկ Սարգսյանին:

Հանդիպման արդյունքում պայմանավարվածություն ձեռք վբերվեց, որ մինչև մայիսի 2-ը աշխատակիցները վճարումներ չեն կատարի մինչև ավարտվեն բանակցություններն ու քննարկումները՝ հարցին վերջնական լուծում տալու համար: Իսկ ժողովրդի միակ խնդրանք ու պահանջը այն է, որր մուծումների գումարն էժանացվի, քանի որ տնօրինությունն ինքն էլ լավ գիտի, որ առևտուրը առաջվանը չէ:

Ակցիայի մասնակիցները ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնում էին, որ եթե չբավարարվի իրենց պահանջը, իրենք նորից դիմելու են այդ քայլին, այս անգամ ՀՀ նախագահի նստավայրի առաջ:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930