Aravot.am-ի ոստիկանական աղբյուրների տեղեկացմամբ, երեկ Գյումրիում ժամեր շարունակ փակ խորհրդակցություն հրավիրած ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Շիրակի մարզի քննչականի պետին ու տեղի ոստիկանապետերին մի քանի խիստ հրահանգներ է տվել: Նա հրահանգել է կասեցումից հանել գյումրեցի երկու կլաններին` Վարդան Ղուկասյանի ու Մարտուն Գրիգորյանի թիմակիցներին առնչվող բոլոր քրեական գործերը, միացնել ու ու քննել վերջին կրակոցների գործի հետ, այսինքն քննել համատեղ վարույթում:
Ոստիկանապետի հրահանգով, երեկ նաև, այսպես ասած, պրոֆիլակտիկ աշխատանքներ են տարվել այս երկու գերդաստանների հետ շփում ունեցող կասկածելի մարդկանց հետ: Վերջիններս հատ-հատ ոստիկանություն են հրավիրվել ու նրանց հետ տարբեր քննիչներ են աշխատել` ստեղծված հատուկ օպերատիվ քննչական խմբից:
Գյումրի այցելած ոստիկանապետի մոտ են հրավիրվել նաև ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանն ու նրա հայրը` Կամո Գրիգորյանը: Մեզ այս տեղեկությունները փոխանցող ոստիկանները նշեցին, որ ամեն անգամ, երբ ոստիկանապետը ցանկացել է խաղաղություն հաստատել կրիմինալ համբավ ձեռք բերող այս քաղաքում՝ տեղի կլանները անմիջապես վերևներին համոզել են, որ իրենք են նրանց ձայն բերողը, առանց իրենց Գյումրիում հարցեր չեն լուծվում: Իսկ այժմ, երբ արդեն գյումրեցիները ապացուցեցին, թե թաղային հեղինակությունն ու գողականը այլևս դերակատարություն չեն կարող ունենալ իրենց ազատ ընտրության վրա, ավելին, հենց այդ անպատժելի հանցագործությունների, օրը ցերեկով հնչող կրակոցների պատճառով իրենք իշխանություններին չեն վստահում ու Սերժ Սարգսյանին ձայն չեն տալիս, դրանից հետո իշխանություններն այլևս նրանց պատժելու առումով կորցնելու ոչինչ չունեն:
Ի դեպ, լրագրողներին տված հարցազրույցում խորհրդակցությունից որոշ մանրամասներ է հաղորդել նաև Վլադմիր Գասպարյանը` ասելով. «Ես ընդամենը տարի ու կես եմ աշխատել և էդ տարի ու կեսվա ընթացքում անընդհատ, ինչ եկել ենք, միջոցառումներ, ընտրություններ և այլն և այլն և այլն: Ոստիկանությունը էս տարի ու կեսը աշխատել է գիշեր ու ցերեկ, իմ աշխատանքային օրը 18 ժամ է` առանց հանգստյան օրերի, բայց չեմ լացում, որովհետև ես գիտեմ իմ առաքելությունը: Ես գիտեմ, որ ինչ պետք է անել. նախ առաջինը ոստիկանությունը պետք է վերադարձնել ոստիկաններին, որպեսզի ոստիկանությունում աշխատեն պատվախնդիր մարդիկ, այլ ոչ թե մարդիկ, որոնք օգտագործում են ոստիկանությունը իրենց անձնական ամբիցիաները բավարարելու կամ իրենց եղած-չեղածի հետ կանգնելու ու զոռբայությամբ զբաղվելու: Ես եկել եմ այստեղ ծառայելու ձեզ, ես ծառայում եմ ոստիկանությանը, ոստիկանությունը ծառայում է այն գործին , որի համար կան գործեր և այդպես է ծառայում: Եվ ես համոզմունք ունեմ, որ նման դեպքերը շարունակություն են ունենում, երբ չենք կանխում ի սկզբանե, երբ չենք կատարում կանխարգելիչ միջոցառումներ, երբ չենք աշխատում: Նման պրակտիկան այլևս չի կրկնվելու այստեղ:
Կարդացեք նաև
Քիչ առաջ ես խորհրդակցություն եմ ունեցել ղեկավարության հետ և դրել եմ կոնկրետ խնդիրներ: Բոլոր նրանք, ովքեր այսպես ասած կներկայացնեն այս կամ այն կլանին, այս կամ այն խմբավորմանը, բոլոր նրանք անընդհատ մեր կողմից լինելու են մեր հսկողության տակ: Ես գիտեմ, որ նրանց մեջ կան թմրանյութեր օգտագործողներ, դրանք բոլորը հավաքվելու են, դրանք բոլորին ստուգելու եմ պարտադիր, որ ես նրանց մոտ հայտնաբերեմ թմրանյութը, և ակտիվ աշխատանք ենք տանելու: Ես խորհուրդ եմ տալիս բոլոր նրանց, ովքեր մտածում են, որ այսպես են շարունակելու, հասկանան, որ իրենց օրերը հաշված են: Բոլոր նրանք, ովքեր կասկածանքով են մոտենում, կապրենք, կտեսնենք»,- ասաց պարոն Գասպարյանը` խոստանալով կազմակերպել նրանց արտագաղթը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Պարոն Գասպարյան ինչով կդբացատրեք այն,որ բանդիտ սպարտակը չդատապարտվեց անցյալ տարվա կրակոցների համար…..ընդհակառակը՝արտասահմաններում եր լինում,Դեդ Հասանի թաղմանը մասնակցում ու մանր-մունր հանցագործոջթյուններ գործում…դուք չէիք թույլ տվողը?դրա համարել ինչ ուզում անում են ազգ ու տակով…փրկեք քաղաքը բանդիտ վարդանից….
Լառա ջան, ոստիկանությւոնը նախ պետք է դատապարտեր նաև Մարտուն Գրիգորյանի հորեղբոր այն տղային, ով Կիրավոկանի ճանապարհին կրակեց Սարգսյանի Արտաշի փեսայի վրա:գործը ջրեցին, հետո փակեցին հենց այս տարի Բոշի կռուգումտեղի ունեցած կրակոցներով ուղեկցված ռազբորկան, որի ժամանակ էլի Մարտուն Գրիգորյանի հորեղբոր Ցմու տղեն և նրա հանցագործ ընկեր Պետուլիկը հարձակվել էին Բոշի կռուգի տղերքի վրա:Պետուլիկին, ով կրակել էր այդ օրը, հիմա ուզում են ազատել դատարանից, գործի միջից հրազենի օգտագործման մասը հանելով:Էնպես, որ, Լառա ջան, ոստիկանությունը պետք է լավ քններ-զններ այս հանցախմբերին, որ այսօր սա չլիներ:Էն հին պատմությունների մասին էլ էլ չեմ ուզում հիշել՝մեր հեռու բարեկամ Ժիրոյին ոնց սպանեցին Մ.Գրիգորյանի հորեղբայր Սերոբն ու նույն Շեկոն՝2003թ., դատախազության դիմաց, կամ Շմիդտի տղային՝Ֆլամինգոն խլել չթողնելու համար:Նույն Կամոն՝Մարտունի հայրը չէր, որ իր վրա վերցրեց հանցանքը:Այնպես, որ ճշմարտության դեմ պետք չէ մեղանչել.ոստիկանությունը իր հին ու նոր պետերով շատ բաներ ունեին անելու, բայց չեն արել:Այս ամսին գիտեն ոչ միայն գյումրեցիները, այլև թերթերն ու հեռուստատեսությունները
Հարգելի ընթերցողներ ապրիլի 23-ին տեղի է ունեցել ողբերգություն….98 տարի պարքարում ենք, որպեսզի Թուրքիան ընդունի ցեղասպանությունը, բայց թուրքից էլ այրունարբու են Ղուկասյանները: Հավատքից են խոսում…բարեգործությունից են խոսում….խաչակնքվելով մարդու կյանք են խլում….ու անչափ հետաքրքիր է 23-ի դեպքերի լուսաբանության ընքացքը….այդ թմրամոլ մարդասպան Հ.Ղուկասյանը (Rambo) է՞ր….երկու տարբեր տեսակի զենքերից կյանք խլող կրակոցներ են հնչել….ու վողբերգության քննությունը պարզել է որ միայն դա է մեղավո՞ր….խնդրում եմ ասեք դա մարդկաին լոգիկաին մոտ երեվույթ է՞, երեք մեքենաներով հարձակում են կատարում….դիպուկ կրակոցներ արձակում….մեկին սպանում անողոք…մյուսին մահվան շեմին հասցնում….ու ընդամենը մի թմրամոլ է պատիժ ստանում՞. Հարգելի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան, Շիրակի մարզի գլխավոչ դատախազ Կարեն Շահբազյան, գոնե այս անգամ պրկեք մեր աղետի գոտին մարդասպան թմրամոլ Ղուկասյաններից….
Դարբինյան Ալիկ ջան համաձայն եմ…դրանց երկուսին ել պետք է կարգի հրավիրվի…բայց ընդունի,որ վարդանիկենց նման բեսպրեդել ոչ մեկը չեն.նրանք սարսափ են.