Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյան. «Մեզ չհաջողվեց համոզել Րաֆֆի Հովհաննիսյանին»

Ապրիլ 26,2013 12:40

Այսօր «Վարկած» ակումբում «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի համակարգող Ժիրայր Սեֆիլյանը խոսեց «Նախախորհրդարանի» սկսած ազգային-ազատագրական պայքարի մասին:

Նա գնահատելով երկրում տիրող իրավիճակը՝ ասաց, որ երկիրն օկուպացված է բառի բուն իմաստով եւ այս պայմաններում փորձել պայքար մղել համակարգի մեջ` անհնար է. «Մենք գտնվում ենք գաղութատիրական իրավիճակներում: Բաղրամյան 26-ը երկար ժամանակ է խաղալիք է դարձել տարբեր կայսրությունների ձեռքում: Այս ամբողջը գիտակցելով ՝մենք հորդորել ենք ընդդիմադիր ուժերին դուրս գալ նոր գաղութատիրական կեղեքող համակարգի դաշտից: Դժբախտաբար, վերջին ամիսներին մեզ չհաջողվեց համոզել Րաֆֆի Հովհաննիսյանին, քանի որ ժողովրդի ընդզվման ալիքը, որ բարձրացել էր, հնարավոր էր փոփոխություններ անել: Մեզ չհաջողվեց նրան համոզել, իսկ մենք ստիպված ենք մեր պայքարը սկսել մեր ձեւով: Այժմ եկել է առաջնորդող խմբերի ժամանակը: Ապրիլի 9-ից հետո մենք չէինք կարող մեր ձեռքերը ծալած նստել, տեսնելով թե ինչպիսի գորշություն է իշխում քաղաքական արենայում, որի հետեւանքով ժողովուրդը բռնել է արտագաղթի ճանապարհը»:

Սեֆիլյանը տեղեկացրեց, որ մայիսի 9-ին Գյումրիում սկսում են իրենց առաջին հանրահավաքը, իսկ 17-ին` հանրահավաք կլինի Երեւանում:

Սեֆիլյանի խոսքով` «Մեր պատկերացրած Հայաստանն այն չէ, ինչ տեսնում ենք վերջին տարիներին: Մեր պատկերացրած Հայաստանը ընդգծված պետք է լինի հոգեւոր եւ բարոյական արժեքներով: Մեր նպատակը վեհ է, իսկ դրա համար արժե ամեն ինչի գնալ»:

Սեֆիլյանն անդրադառնալով Րաֆֆի Հովաննիսյանի պայքարին՝ ասաց «Այն ինչ նա խոսեց «Անի» հյուրանոցում, պետք է ասեր ապրիլի 9-ի, նա ունի հնարավարություն մնալ քաղաքական արենայում, եթե գիտակցի իր սխալները»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լիլի says:

    Չկարողացաք համոզել Րաֆֆի Հովհաննիսյանին, որովհետև, չնայած ձեր շարժման բարի նպատակներին, դրանց հասնելու միջոցը՝ այլընտրանքային մարմինների ստեղծումը, ևս անիրատեսական է։ Ենթադրում եմ, որ Ազատության հրապարակում քննարկումների ընթացքում դա Րաֆֆին էլ հասկացավ։ Հիմա կապրենք կտեսնենք, թե ով էր ճիշտ։ Իսկ սխալներ ո՞վ թույլ չի տալիս, հատկապես այնպիսի միջավայրում, ուր ամեն կողմից քարկոծում ու սայթաքեցնում են…

  2. Spartak says:

    Ազատության հրապարակը փորձադա՞շտ է՝ հավաքել ժողովրդին ու խաղալ նրանց ապրումների հետ:Ժողովուրդն Ազատության հրապարակ է գալիս ինչ-որ բանի ակնկալիքով,
    սպասումով… բայց տուն է գնում հիասթափված: Ի՞նչ է նշանակում՝ ով չի սխալվում արտահայտությունը:Նախորդները սխալվեցին, հիմա էլ՝ Սեֆիլյա՞նը:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930