Ապրիլի 25-ին, ժամը 10.10-ին, ոստիկանության Վանաձորի բաժնում ահազանգ է ստացվել, որ Մովսես Խորենացու փողոցի թիվ 2 հասցեում գտնվող հագուստի խանութում հրդեհ է բռնկվել:
Հրդեհը մարվել է ժամը 10.43-ին, մարտական 2 հաշվարկի ուժերով:
Հրդեհից տուժածներ չկան:
Պատճառված նյութական վնասի չափը կազմում է 10.000.000 դրամ:
Հանգամանքները պարզվում են:
Քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ոստիկանություն