Ապրիլի 25-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Իսրայելյան փողոցի թիվ 37 շենքի մոտ նկատել են երիտասարդի, որը մի կնոջ պարանոցից բացահայտ պոկելով վզնոցը՝ դիմել է փախուստի:
Հետապնդման արդյունքում՝ փախչողը բռնվել և բերման է եթարկվել բաժին:
Պարզվել է, որ նա 1989 թ. ծնված Սարգիս Խ.-ն է:
Նույն օրը, ժամը 18.00-ին, 57-ամյա տուժողը հաղորդում է տվել, որ Սարգիս Խ.-ն ժամը 16.30-ի սահմաններում Իսրայելյան փողոցի թիվ 37 շենքի մոտ իր պարանոցից պոկել է ոսկյա շղթան և դիմել փախուստի, սակայն չի կարողացել հափշտակել, քանի որ շղթան պոկվելով` ընկել է հագուստի մեջ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն