Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ա. Ալավերդյան.«Հերթական անգամ անտեսվեց խուլ ընտրողների իրազեկված լինելու իրավունքը»

Ապրիլ 26,2013 12:22

«Ես քաղաքապետարանի աշխատակիցներին առաջարկում եմ գոնե մեկ օր թող շրջեն սայլակներով, որ հասկանան, թե ինչ խնդիրներ կան Երևանում»,- այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կոչ արեց նախկինում հաշմանդամություն ունեցող քաղաքացի Հասմիկ Մուրադյանը: Նա պատմեց, որ ինքը ժամանակին զբոսավար էր աշխատում, հիմա էլ է ուզում աշխատել, սակայն բազում խոչընդոտների է հանդիպում: Կամ ուզում է հայերեն-ճապոներեն զրուցարան հրատարակել, այդ դեպքում էլ խնդիրներ կան:

Մյուս խնդիրը, որ առանձնացրեց Հասմիկը, տրանսպորտի խնդիրն է, որ չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, ստիպված է նստել տաքսի, ինչը այնքան էլ մատչելի չէ: Կամ փողոց անցնելուց են դժվարություններ առաջանում, շատ վարորդներ հաճախակի գալիս կտրում են իր ճանապարհը: Ըստ Հասմիկի՝ այն, որ դեղատների աստիճանները փայլեցված գրանիտից են, սա ևս խնդիր է առաջացնում՝ հնարավոր է սայթաքեն:

«Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանն էլ վերոնշյալ խնդիրների շարքում հիշատակեց նաև այն, որ հասարակական նշանակություն ունեցող մշակութային օջախների մեծամասնությունը ևս հաշմանդամներին հարմարեցված չէ: Խնդիրների լուծման վերաբերյալ պարոն Ալավերդյանը նշեց պայքարի և պահանջատեր լինելու ուղին ու հավելեց. «Մենք չպետք է սպասենք, որ բարի քեռիները մի բան անեն մեր խնդիրների լուծման համար»:

Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններում հաշմանդամություն ունեցող անձնաց համար ընտրության համար բարենպաստ պայմանների ապահովման հարցին՝ պարոն Ալավերդյանը նշեց, որ ընտրատեղամասերի ընդամենը 6 տոկոսն է լրիվ հարմար հաշմանդամություն ունեցող ընտրողներին, 44 տոկոսը գրեթե հարմար են հաշմանդամություն ունեցող մարդկանց համար:

Նա մասնավորապես ասաց. «Հերթական անգամ անտեսվեց խուլ ընտրողների իրազեկված լինելու իրավունքը: Որևէ քարոզչական նյութ, տեսահոլովակ զուգորդված չէր սուրդոթարգմանությամբ: Ինչ վերաբերում է ծրագրերին, ապա այս անգամ ծրագրերն ավելի կոնկրետ են, իսկ նախկինում լղոզված էին. հաշմանդամ, ազատամարտիկ, փախստական, բոլորին խառնում էին ընդհանուր ցանկի մեջ: Հիմա ավելի հստակ են ծրագրերը: Ծրագիր գրելը հեշտ է, բայց աչքս պիտի տեսնի: Տարիներով սպասել չենք պատրաստվում, պայքարելու ենք ամեն կերպ»:

Aravot.am-ի հարցին՝ կոնկրետ ո՞ր քաղաքական ուժի հետ են կապում իրենց խնդիրների լուծումը, պարոն Ալավերդյանը պատասխանեց. «Մենք համագործակցում ենք բոլոր ուժերի հետ: Մենք պահանջատեր ենք լինելու և անկախ նրանից, թե ով է լինելու հաղթող, մենք չենք ներելու և պահանջելու ենք, եթե խոստումները իրականություն չդառնան»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930