Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների դռնեդուռ ակցիայի ընթացքում երեկ միջադեպ է գրանցվել։ Երբ երիտասարդները ՀԱԿ քարոզչական նյութեր տարածելիս են եղել մայրաքաղաքի Կոզեռն թաղամասում, նրանց են մոտեցել երեք երիտասարդ, որոնցից մեկը հայհոյանք է հնչեցրել ակտիվիստների հասցեին։ Հասկանալով, որ տեղի ունեցողը սադրանք է, ակտիվիստները որեւէ կերպ հայհոյանքին չեն արձագանքել եւ շարունակել են իրենց աշխատանքը։
Շուրջ տասը րոպե անց հայհոյող երիտասարդը մոտեցել է ակտիվիստներին եւ փորձել է վեճ հրահրել՝ վիրավորական խոսքեր հնչեցնելով երիտասարդների եւ ՀԱԿ-ի հասցեին։ Ակտիվիստները նրան փորձել են կարգի հրավիրել, սակայն նա շարունակել է, բայց երբ նկատել է, որ «ՉԻ» թղթակիցը լուսանկարում է իրեն՝ շատ արագ հեռացել է։
Անի ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Չորրորդ ինքնիշխանություն»