Այս ինֆորմացիան տարածած իտալական «Calciomercado»-ն վստահ է, որ հայ ֆուտբոլիստը «կարմիրների»` այս ամռան տրանսֆերային քաղաքականության գլխավոր նպատակակետն է:
Լրատվամիջոցի կարծիքով դա տեղի կունենա այն դեպքում, եթե Լուիս Սուարեսը հեռանա թիմից: Ի դեպ, վերջինը ոչ մարզական պահվածքի եւ հաճախակի որակազրկումների պատճառով այլեւս ձեռք չի տալիս անգլիական ակումբի ղեկավարությանը: Իտալական ԶԼՄ-ները նշում են նաեւ, որ «Շախտյորի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի տրանսֆերային գործերին ուշադրությամբ հետեւում է «Յուվենտուսը»: Եվ եթե «Լիվերպուլին», այնուամենայնիվ, չհաջողվի գրանցել Մխիթարյանին, թուրիցիներն իրենց առաջարկը կանեն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ